ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 193-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշմամբ հաստատված՝ Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Ծրագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետ՝ Ազգային ծրագիր) միջոցառումների համալիր է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավերի թռիչքների, վայրէջքների, դրանց վերգետնյա սպասարկումների, ուղևորների, բեռների և փոստի սպասարկումների ընթացքում կիրառվող ընթացակարգերի սահմանմանը և նպատակ ունի նպաստելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետև` ԻԿԱՕ) անդամ պետությունների միջև օդանավերի երթևեկության ընթացակարգերի պարզեցմանը՝ խուսափելով օդանավերի, ուղևորների, բեռների ուշացումներից։».
2) Ծրագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն Ծրագիրը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
3) Ծրագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն Ծրագիրը մշակված է ուղևորային և բեռնային օդային փոխադրումների ձևակերպումների պարզեցման նպատակով և սահմանում է կանոններ և գործելաձևեր, որոնք կոչված են ապահովելու թռիչքների արդյունավետությունը և կանոնավորությունը։
Օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման աշխատանքներում ավիացիոն անվտանգության միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին համապատասխան։».
4) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1. Տերմիններ և հասկացություններ
Չիկագոյի կոնվենցիա – Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիա, որը ստորագրվել է 1944 թվականին Չիկագո քաղաքում, Հայաստանի Հանրապետությունը միացել է Չիկագոյի կոնվենցիային 1993 թվականի մարտի 29-ին.
Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելված – Չիկագոյի կոնվենցիայի հավելված է և սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ձևակերպումների պարզեցման ստանդարտները.
Գրանցման երկիր - երկիր, որի ռեեստրում գրանցվել է օդանավը.
Թռիչքային անձնակազմի անդամ – անձնակազմի վկայական ունեցող անձ, որի վրա դրված են ծառայողական թռիչքային ժամանակի ընթացքում օդանավը կառավարելու հետ կապված պարտականություններ.
Աձնակազմի անդամի վկայական – փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից տրվում է անձնակազմի անդամներին և հաստատում է նրանց անձն ու պաշտոնը.
Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական - փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից տրվում է թռիչքների անվտանգության տեսուչներին և հաստատում է նրանց անձն ու ծառայողական պատրականությունների տեսակը.
Օդանավային պաշարներ - վաճառված կամ չվաճառված ապրանքներ, որոնք նախատեսված են օդանավում ուղևորների կամ անձնակազմի կողմից օգտագործման համար, ինչպես նաև ապրանքներ, որոնք անհրաժեշտ են օդանավի շահագործման ու տեխնիկական սպասարկման համար՝ ներառյալ վառելիքը ու քսայուղային նյութեր.
Վերգետնյա սարքավորումներ - հատուկ սարքեր, որոնք նախատեսված են գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար, այդ թվում՝ փորձարարական սարքեր ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման ու ուղևորների սպասարկման համար.
5) Ծրագրի «III. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, Ընթացակարգերի պարզեցման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության նպատակները և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
12. Ազգային ծրագիրը մշակված է՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
4) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների հիման վրա:
13. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝
1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) Չիկագոյի կոնվենցիան.
2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածը.
3) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)՝ DOC 9957 «Ընթացակարգերի պարզեցում ղեկավար կանոնակարգեր» փաստաթղթի դրույթները.
4) «Միջազգային օդային տրանսպորտի բնագավառում հարկման մասին» (ԻԿԱՕ)՝ DOC 8632 փաստաթղթի դրույթները.
5) «Մեքենայով ընթերցվող հաշվառման ճամփորդական փաստաթղթեր» (ԻԿԱՕ)՝ DOC 9303 փաստաթղթի դրույթները:».
6) Ծրագրի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օդանավակայանի վերգետնյա սպասարկման ընթացակարգերն իրականացնող լիազոր մարմինների և գերատեսչությունների (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) համապատասխան ծառայությունների փոխհամաձայնեցված գործողությունների և ընթացակարգերի պարզեցման ու հստակեցման վերաբերյալ:».
7) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին և 26.2-րդ կետերով.
«26.1. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին հատկացնում է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան՝ անձնակազմի անդամի վկայական, որը հաստատում է նրանց անձը և պաշտոնը:
26.2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քաղաքացիական ավիացիայի տեսուչներին տրամադրում է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան՝ քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական, որը հաստատում է նրանց անձը և ծառայողական պատրականությունների տեսակը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2019 թ. մարտի 14
վարչապետՆ. Փաշինյան
Երևան