ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2016 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին և Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) 8-րդ, 20-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝
1. Հաստատել կից ներկայացվող՝
Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման կարգը,
ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքի ձևը:
2. Կատարել փոփոխություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգում՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ Մաքսային միության ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի գործունեության ապահովման մասին» թիվ 168 որոշման 5-րդ և 8-րդ կետերը, ինչպես նաև դրա թիվ 2 և 5 հավելվածները,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման կարգի վերաբերյալ հիմնադրույթի հաստատման մասին» թիվ 488 որոշումը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 34 որոշմամբ |
ԿԱՐԳ
ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման
1. Սույն Կարգը մշակվել է Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 20-րդ կետին համապատասխան:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) գործադիր իշխանության մարմնի լիազորված մարմինը, նրա ենթագերատեսչական կամ տարածքային այն մարմինները, որոնց վերապահված է ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների տրամադրումը (այսուհետ համապատասխանաբար՝ լիազորված մարմին, լիցենզիա), իրավունք ունեն տվյալ անդամ պետության տարածքում տրամադրված լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշում ընդունել՝ Կանոնների 19-րդ կետում նշված դեպքերում: Այդպիսի որոշումն իրագործվում է լիցենզիաների ձևակերպումը, տրամադրումը և հաշվառումն ապահովող ծրագրային միջոցում համապատասխան գրառում կատարելու եղանակով:
Լիցենզիայի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին ծանուցումն ուղարկվում է գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով:
Լիազորված մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին որոշումն ընդունելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ծանուցումն ուղարկում է իր պետության մաքսային մարմիններ և լիցենզառուին՝ բացառությամբ լիցենզառուի դիմումի համաձայն լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերի (լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքը կամ ավելի վաղ տրամադրված լիցենզիայի բնօրինակը նրա կողմից ներկայացվելու պայմանով):
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված լիցենզիայի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում լիազորված մարմինն այդպիսի որոշում ընդունելու օրն իր պետության մաքսային մարմիններին և լիցենզառուին ծանուցում է լիցենզիայի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին:
Լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին ծանուցումը պետք է պարունակի հղում՝ Կանոնների 19-րդ կետի համապատասխան ենթակետին:
Լիցենզիան էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված (ձևակերպված) լինելու դեպքում լիցենզիայի բնօրինակը լիազորված մարմին չի ներկայացվում:
Լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին որոշումն իրագործվում է լիցենզիաների ձևակերպումը, տրամադրումը և հաշվառումն ապահովող ծրագրային միջոցում համապատասխան գրառում կատարելու եղանակով:
3. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել Կանոնների 19-րդ կետի 4-րդ (լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը կասեցնելու մասով) և 10-րդ ենթակետերում նշված դեպքերում:
Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է լիազորված մարմնի կողմից՝ Կանոնների 19-րդ կետի 4-րդ և 10-րդ ենթակետերում նշված դեպքերն ի հայտ գալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազորված մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից։
Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մեկ ամիսը չգերազանցող ժամկետով, իսկ այն փաստաթղթերից մեկի կամ մի քանիսի կասեցման դեպքում, որոնց հիման վրա լիցենզիան տրամադրվել է՝ մինչև նշված փաստաթղթերի գործողության վերականգնումը:
Լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լիազորված մարմնի կողմից դրա գործողության կասեցմանը հանգեցրած պատճառների վերացումից հետո՝ ժամկետից շուտ կամ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի վերջին օրվան հաջորդող օրվանից:
Լիազորված մարմնի կողմից սահմանված լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում այդպիսի պատճառները չվերացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է: Ընդ որում, լիցենզիայի գործողության կասեցումը դրա երկարաձգման համար հիմք չէ։
Լիցենզիայի գործողությունը կասեցրած լիազորված մարմինը որոշում է կայացնում լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին՝ նշելով լիցենզիայի գործողության վերականգնման ամսաթիվը:
4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Կանոնների 19-րդ կետի 1-3-րդ, 5-9-րդ ենթակետերում նշված դեպքերում, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցնելու դեպքում՝ Կանոնների 19-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան:
Կանոնների 19-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում լիցենզիայի գործողության դադարեցումը կատարվում է լիցենզառուի կողմից լիցենզիայի բնօրինակը (եթե լիցենզիան չի վերցվել վերահսկողության անդամ պետության մաքսային մարմնում) կամ լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքը (եթե վերահսկողության է վերցվել անդամ պետության մաքսային մարմնում) ներկայացվելու պայմանով:
Եթե լիցենզիան տրամադրվել (ձևակերպվել) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով և (կամ) լիցենզիայի կատարման մասին տեղեկատվությունն անմիջապես լիազորված մարմին է ներկայացվել անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով, ապա լիցենզիայի բնօրինակը կամ լիցենզիայի կատարման մասին տեղեկանքը լիազորված մարմին չի ներկայացվում:
Կանոնների 19-րդ կետի 1-ին կետում նշված դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը կայացնում է լիազորված մարմինը՝ լիցենզառուի կողմից համապատասխան դիմում ներկայացվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կանոնների 19-րդ կետում նշված այլ դեպքերում՝ դրանց ի հայտ գալու օրվանից, իսկ այդպիսի օրը պարզելու անհնարինության դեպքում` դրանց բացահայտման օրվանից:
5. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի լիազորված մարմինը նման որոշում է ընդունել:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 34 որոշմամբ |
ՁԵՎ
ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքի
______________________________________________________ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որի գործառույթների մեջ է մտնում արգելքների և սահմանափակումների պահպանման ապահովումը՝ նշելով հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը)
|
________________________________ (լիցենզառուի անվանումը) | |
________________________________ | ||
________________________________ | ||
____________________________________________________ |
________________________________ | |
____________________________________________________ |
________________________________ |
Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանք
1. Լիցենզիա՝ թիվ |
2. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը |
||||||||||||||
3. Լիցենզիայի գրանցման համարը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմիններում վերահսկողության վերցնելու դեպքում |
4. Լիցենզիան վերահսկողության վերցնելու ամսաթիվը |
||||||||||||||
5. Փաստացի կատարումը |
Քանակը |
Չափման միավորը |
|||||||||||||
6. Մնացորդը |
Քանակը |
||||||||||||||
7. Լիցենզիան վերահսկողությու-նից հանելու հիմքերը (նշել անհրաժեշտը) |
7.1. Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալը |
7.2. Լիցենզիայով նախատեսված ապրանքի քանակի սպառումը |
7.3. Լիցենզառուի հայտը |
7.4. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու (կասեցնելու) մասին ծանուցումը |
|||||||||||
8. Ծանոթագրություն |
Ստորաբաժանման պաշտոնատար անձը
_____________________________________________________ |
___________________ |
__________ |
_________ (Ա. Ա. Հ.) |
Ծանոթագրություն: |
5-րդ կետում նշվում է լիցենզիայի հիման վրա փաստացի արտահանված (ներմուծված) ապրանքի քանակը (լիցենզիայում նշված չափման միավորներով): 6-րդ կետում նշված մնացորդը որոշվում է որպես լիցենզիայում նշված ապրանքի քանակի և փաստացի արտահանված (ներմուծված) ապրանքի քանակի տարբերություն: Լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքը լիցենզառուին է ուղարկվում լիցենզառուի գրավոր դիմումի հիման վրա լիցենզիան վերահսկողության վերցրած Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում: Եթե լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է անմիջապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմին, ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներ տրամադրելու իրավունքով օժտված նրա ենթագերատեսչական կամ տարածքային մարմիններ, ապա լիցենզիան կատարելու վերաբերյալ տեղեկանքը լիցենզառուի կողմից նշված լիազորված մարմին չի ներկայացվում: |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 34 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին հրահանգում կատարվող
1. 5–րդ կետի առաջին պարբերության մեջ «հավելվածի» բառը փոխարինել «թիվ 1 հավելվածի» բառերով:
2. 6-րդ կետում՝
ա) 6-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ «(կոնտրակտի (պայմանագրի) լեզվով)» բառերը փոխարինել «(կոնտրակտին (պայմանագրին) համապատասխան)» բառերով,
բ) 14-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«սյունակում կարող է տող առ տող նշվել չափման մինչև 2 միավոր։ Առաջին տողում նշվում է ապրանքի չափման միավորի կրճատ անվանումը (հիմնական կամ լրացուցիչ)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան։ Երկրորդ տողը լրացվում է ըստ անհրաժեշտության, ընդ որում, 13-րդ սյունակում ապրանքի քանակը նույնպես նշվում է տող առ տող,»,
գ) 15-րդ ենթակետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եթե լիցենզիայի տրամադրման հայտը ձևակերպվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին համապատասխանող մի քանի ապրանքների տեսակների համար, ապա հայտին կից ձևակերպվում է հավելված ՝ սույն Հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 3-րդ ձևի համաձայն: Ընդ որում, 15-րդ սյունակում նշվում է այն ապրանքի նկարագրությունը, որը թույլ է տալիս ապրանքը միանշանակ դասել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին և կատարվում է գրառում՝ «(տե՛ս հավելվածը՝ ____ թերթերի վրա)»,»:
3. 5–րդ կետի առաջին պարբերության մեջ «հավելվածով» բառը փոխարինել «թիվ 1 հավելվածով» բառերով:
4. 8-րդ կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1 - 3 նիշերը ձևավորվում են թիվ 2 հավելվածի համաձայն,»:
5. Նշված հրահանգի հավելվածի համարակալված վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված թիվ 1» բառերով:
6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով.
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին հրահանգի |
ԿԱՐԳ
ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորման
Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորումը (սյունակ 1 «Լիցենզիա») կատարվում է հետևյալ կերպ:
Լիցենզիայի համարի առաջին և երկրորդ նիշերը որոշվում են այն ապրանքների միասնական ցանկի բաժինների համարներին համապատասխան, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող ոչ սակագնային կարգավորման միջոցները, իսկ նշված միասնական ցանկում ապրանքի բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16 թիվ 134 որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի բաժնի համարին համապատասխան, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ՝ աղյուսակի համաձայն.
Բաժնի համարը |
Լիցենզիայի համարի առաջին և երկրորդ նիշերը |
Բաժնի անվանումը |
2.1. |
01 |
Օզոնաքայքայիչ նյութեր |
2.2 |
02 |
Բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ) |
2.3 |
03 |
Վտանգավոր թափոններ |
2.4 |
04 |
Հանքաբանական և հնէաբանական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ |
2.6. |
06 |
Կենդանի վայրի կենդանիներ, առանձին վայրի բույսերի ու վայրի դեղահումք |
2.8 |
08 |
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի վայրի կենդանիների և վայրի բույսերի տեսակներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում |
2.10 |
10 |
Թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ |
2.11 |
11 |
Հանքային հումքի տեսակներ |
2.12 |
12 |
Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ |
2.13 |
13 |
Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր |
2.16 |
16 |
Ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող |
2.17 |
17 |
Տեղեկությունները գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
2.19 |
19 |
Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ |
2.20 |
20 |
Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ |
2.21 |
21 |
Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրիչները, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ |
2.23 |
23 |
Տեղեկություններ ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի |
2.24 |
24 |
Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված են քանակական սահմանափակումներ |
2.25 |
25 |
Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է թույլատրական կարգ |
2.26 |
26 |
Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է բացառիկ իրավունք |
2.27 |
27 |
Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց վերաբերյալ ընդունվել է սակագնային քվոտա սահմանելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշում |
2.28 |
28 |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները կիրառում են սահմանափակումներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ժամանակ ընդունած պարտավորություններին համապատասխան |
2.29 |
29 |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները կիրառում են ներմուծման լիցենզավորում՝ ներմուծման քվոտայի՝ որպես հատուկ պաշտպանական միջոց սահմանելու մասին որոշումների հիման վրա |
1.1 |
31 |
Օզոնաքայքայիչ նյութեր և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված է |
1.2 |
32 |
Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է |
Լիցենզիայի համարի երրորդ նշանն ունի զրոյական արժեք կամ լիազորված մարմնի հայեցողությամբ օգտագործվում է «1»-ից մինչև «9»-ը արժեքներով՝ նշված միասնական ցանկի համապատասխան բաժնում ներառված ապրանքների լրացուցիչ դասակարգման նպատակներով:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: