ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2017 թվականի N 1392-Ա
ԲՈՐԻՍ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանին 2017 թվականի դեկտեմբերի 5-9-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ Գլոբալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Բորիս Դեմիրխանյանի՝ Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բորիս Դեմիրխանյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|