ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2017 թվականի N 423-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), օտարել մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի մարտի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) որ, գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 21 Երևան |
Հավելված |
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ օտարման ենթակա պետական գույքի
NN |
Գույքի անվանումը |
Գույքի հասցեն |
Շենք, շինությունների մակերեսը |
Գույքի գնահատված արժեքը |
Հողի կադաստրային արժեքը |
Վաճառքի նվազագույն գինը |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը |
1. |
Հրաձգարան (քանդված) |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, |
42.7 |
1 |
1 255 380 |
1 |
50 000 |
2. |
«Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի նախկին տարածք |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Գրիբոյեդովի 3 |
447.8 |
1 682 060 |
947 940 |
1 261 545 |
100 000 |
3. |
Բացվածք (տարածք) |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Ագարակ, Սայաթ-Նովայի 7/3 |
233.1 |
2 570 000 |
--- |
1 927 500 |
120 000 |
4. |
«Արթիկի հիվանդանոց» ՓԲԸ-ից առանձնացված ավտոտնակ |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Բաղրամյան փողոց |
54.50 |
300 060 |
59 940 |
225 045 |
60 000 |
5. |
«Արթիկի հիվանդանոց» ՓԲԸ-ից առանձնացված՝ |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Բաղրամյան 2 |
199.50 |
713 530 |
556 470 |
535 148 |
80 000 |
6. |
«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված` |
ՀՀ Սյունիքի մարզ, |
336.5 |
4 242 200 |
2 017 800 |
3 181 650 |
150 000 |
7. |
Տարաների ֆաբրիկա` |
ՀՀ Արմավիրի մարզ, |
289.52 |
18 340 000 |
13 680 000 |
13 755 000 |
150 000 |
8. |
«Ծաղկահովտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի փայտե տնակ |
ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովտի համայնք, Հոկտեմբերյան փողոց, N 16/2 շենք |
150.77 |
1 888 738 |
71 262 |
1 416 554 |
80 000 |
9. |
«Ծաղկահովտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենք |
ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովտի համայնք, Հոկտեմբերյան փողոց, N 16/3 շենք |
441.29 |
3 669 350 |
80 652.6 |
2 752 013 |
100 000 |
10. |
Ոչ բնակելի տարածք |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին, Սարահարթ թաղամաս |
32.4 |
850 000 |
--- |
637 500 |
70 000 |
11. |
Տարածք |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին, Սարահարթ թաղամաս 3/10-51 |
307.8 |
4 550 000 |
--- |
3 412 500 |
100 000 |
12. |
Շենքի բացվածք |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Աբովյան փողոց, շենք 21, N 1 |
263.65 |
3 060 000 |
--- |
2 295 000 |
100 000 |
13. |
«Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի նախկին տարածք՝ |
ՀՀ Արարատի մարզ, |
719.2 |
15 775 200 |
4 804 800 |
11 831 400 |
150 000 |
14. |
Նախկին հիվանդանոցի տարածք |
ՀՀ Վայոց ձորի մարզ, |
184.33 |
1 815 348 |
104 652 |
1 361 511 |
80 000 |
15. |
Վարչական շենքի |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի, Մեղրաձորի փողոց N 3/1 |
47.6 |
695 464 |
19 536 |
521 598 |
100 000 |
16. |
Ավերակ |
ՀՀ Արագածոտնի մարզ, Վարդենուտի համայնք, |
354.44 |
1 801 320 |
78 685.68 |
1 350 990 |
80 000 |
17. |
Ավտոտնակներ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, |
99.4 |
444 470 |
25 530 |
333 353 |
60 000 |
18. |
Նկուղային տարածք |
քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 68 շենք, 1 |
70.0 |
10 283 890 |
336 110.4 (բաժնային) |
7 712 918 |
50 000 |
19. |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենքից առանձնացված տարածք |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Հարավային թաղամաս, Սպանդարյան փողոց, N 47/3 |
273.01 |
4 089 253 |
640 747.8 |
3 066 940 |
80 000 |
20. |
Վարչական տարածք |
քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գերցենի, փողոց 25 |
1443 |
27 212 272 |
22 597 728 |
20 409 204 |
80 000 |
21. |
Նախկին սանիտարահակա-համաճարակային տեղամաս |
քաղ. Երևան, Էրեբունի, Անդրֆեդերացիայի փողոց, թիվ 2 |
203.3 |
8 247 635 |
5 422 365.9 |
6 185 727 |
80 000 |
22. |
Պահեստ |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Երկաթուղայինների փողոց, 18/1/1 |
405 |
7 441 200 |
2 008 800 |
5 580 900 |
120 000 |
23. |
Երկաթգծի կայարանի շենք |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Երկաթուղայինների փողոց, 18/1/2 |
398 |
9 215 307 |
684 693 |
6 911 481 |
120 000 |
24. |
Նախկին հիվանդանոցի շենք |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակի համայնք, Տիգրան Մեծի փողոց, 17/3 |
2120.9 |
14 568 000 |
222 000 |
10 926 000 |
80 000 |
25. |
Շենք, շինություններ |
քաղ. Երևան, Նոր Նորք, Արտ. Միկոյան փողոց, 18/2 |
6296.88 |
92 376 728 |
111 643 272 |
69 282 546 |
100 000 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |