ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2016 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 2.20 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն ապրանքների ցանկի 2.20 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 2.5 ենթակետում «(բացի ավտոմոբիլներից), որոնք արտադրվել են մինչև 1950 թվականը» բառերը փոխարինել «որոնք արտադրվել են մինչև 1951 թվականի հունվարի 1-ը» բառերով.
բ) 2.6 ենթակետը հանել.
գ) 6-րդ կետում «, նշաններ, մետաղանիշեր և այլ նշաններ, որոնք արտադրվել են 100 և ավելի տարի առաջ (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական պարգևների)» բառերը փոխարինել «(բացառությամբ անձնական պարգևների, որոնք կրելու համար առկա են շքանշանի գրքույկներ կամ պարգևների վկայականներ՝ հենց պարգևատրված անձի կողմից արտահանվող), ինչպես նաև ավելի, քան 50 տարի առաջ ստեղծված հուշանշաններ և պարգևատրման նշաններ, սեղանին դրվող մեդալներ և կնիքներ, նշաններ, մետաղանիշեր և այլն» բառերով.
դ) 10-րդ կետը հանել։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: