ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մինսկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 317 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) 9-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 49-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի2015 թվականի նոյեմբերի 23–ի թիվ 93 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և տեքստում համապատասխան հոլովով «մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով:
2. 1-ին կետի երրորդ պարբերությունում «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառը:
3. 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «հսկողություն» բառից հետո լրացնել «(վերահսկողություն)» բառը:
4. Նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) անվանման մեջ՝
«հսկողություն» բառից հետո լրացնել «(վերահսկողություն)» բառը.
«Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
բ) տեքստում՝
«Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով՝ բացառությամբ 1.1 կետի՝ Համաձայնագրի և Որոշման անվանմանը վերաբերող մասով, 3.9 կետի երկրորդ պարբերության՝ Որոշմանը վերաբերող մասով, և 3.10 կետի՝ Միասնական ռեեստրի անվանմանը վերաբերող մասով.
համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով.
գ) 1.1 կետում՝
««Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթը (այսուհետ՝ Հիմնադրույթ)» բառերը փոխարինել «սույն Հիմնադրույթը» բառերով.
լրացնել «, որը գործել է նախքան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը» բառերով.
դ) 1.2 կետի երկրորդ պարբերության «Մաքսային միության անդամ պետությունների՝ անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող պետական մարմինների և հաստատությունների կողմից (այսուհետ՝ Կողմերի լիազորված մարմիններ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող պետական մարմինների և հաստատությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, անդամ պետությունների լիազորված մարմիններ)» բառերով.
ե) 2.2 կետից հանել «և Եվրասիական տնտեսական համայնքի» բառերը.
զ) 3.7 կետում՝
[առաջին պարբերության փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
[երկրորդ պարբերության փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
է) 3.9 կետի երկրորդ պարբերությունից հանել «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության» բառերը.
ը) 3.10 կետից հանել «՝ «Մաքսային միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի շրջանառության մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրին համապատասխան» բառերը.
թ) [3.12 կետի առաջին պարբերության փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ժ) 3.16 կետում «Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Միասնական ռեեստր)» բառերը.
ժա) [3.19 կետի փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ժբ) 4.1 կետում՝
[առաջին պարբերության փոփոխությունները վերաբերում են միայն ռուսերենին].
[երկրորդ պարբերության փոփոխությունները վերաբերում են միայն ռուսերենին].
ժգ) [4.5 կետի փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ժդ) 4.6 կետի չորրորդ պարբերությունում «Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում» բառերը փոխարինել «Միության ինտեգրված տեղեկատվական համակարգում» բառերով.
ժե) [5.1 կետի փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ժզ) [6.1 կետի փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ժէ) 6.11 կետում «անասնաբուժական օրենսդրության» բառերը փոխարինել «իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված» բառերով.
ժը) 7.7 կետում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
ժթ) 9.1 կետի երկրորդ պարբերությունում «թիվ 5 հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 1 հավելվածի» բառերով.
ի) 9.4 կետում «մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված պահանջների» բառերով.
իա) 11.1 կետում «Մաքսային միության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.
իբ) 11.3 կետից հանել «Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց» բառերը.
իգ) նշված Հիմնադրույթի 1-ին հավելվածում՝
տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
«Անասնաբուժական սերտիֆիկատ / անասնաբուժական վկայական, որակի (անվտանգության) սերտիֆիկատ թիվ» բառերը փոխարինել «Անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ թիվ ______________________» բառերով.
«օրենսդրության» բառը փոխարինել «իրավունքի մաս կազմող ակտերի» բառերով.
իդ) նշված Հիմնադրույթի 2-րդ հավելվածում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
իե) նշված Հիմնադրույթի 3-րդ հավելվածի «Կիրառման ցուցումներ» բաժնում՝
տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
չորրորդ պարբերությունում «BY, KZ» պայմանական նշանները փոխարինել «AM, BY, KZ, KG» պայմանական նշաններով.
տասնչորսերորդ պարբերությունում «Կողմի ազգային օրենսդրությանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը» բառերով.
տասնհինգերորդ պարբերությունում «Կողմի» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության» բառերով.
իզ) նշված Հիմնադրույթի 4-րդ հավելվածում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
իէ) նշված Հիմնադրույթի 5-րդ հավելվածի տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով, «Customs union» բառերը փոխարինել «Eurasian economic union» բառերով.
իը) նշված Հիմնադրույթի 6-րդ հավելվածում՝
տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
«*» նշանով ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«* Վերադարձի մասին տվյալները մուտքագրվում են բեռի վերադարձն իրականացրած լիազորված մարմնի տեղեկատվական համակարգ։».
իթ) նշված Հիմնադրույթի 8-րդ հավելվածում համապատասխան հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով.
լ) նշված Հիմնադրույթի 11-րդ հավելվածի աղյուսակի գլխի վեցերորդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։