ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1643-Ն
ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 750-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշման |
ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների:
2. Սույն իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում խախտված հողերի հաշվառման, հողաշինարարական, քարտեզագրման, կանխատեսվող ու իրականացման ենթակա ռեկուլտիվացման աշխատանքների նախագծման, ռեկուլտիվացման, ռեկուլտիվացված հողերի նպատակային նշանակության ուղղությունների որոշման, ինչպես նաև նպատակային ու գործառական նշանակությանը համապատասխան` դրանց հետագա օգտագործման աշխատանքների կատարման վրա:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն իրավական ակտում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
1) հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.
2) հողի բերրի շերտ՝ հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
3) հողի բերրիություն` սնուցման տարրերի, խոնավության ու օդի նկատմամբ բույսերի պահանջը բավարարող և դրանց բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովող հողի ունակություն.
4) հնարավոր բերրի ապարներ` բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
5) քիչ բերրի ապարներ` բուսականության աճի համար անբարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
6) ոչ բերրի ապարներ` բուսականության աճին խոչընդոտող քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
7) խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.
8) խախտված հողերի դասակարգում ՝ խախտված հողերի տարաբաժանման համակարգ` ըստ՝
ա. ռեկուլտիվացման ուղղությունների՝ համաձայն N 1 աղյուսակի,
բ. տեխնածին ռելիեֆի՝ համաձայն N 2 աղյուսակի,
գ. ջրավորվածության բնույթի՝ համաձայն N 3 աղյուսակի,
դ. մակաբացման և պարփակող ապարների՝ համաձայն N 4 աղյուսակի.
9) հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլ` խախտված հողերի բերրիության վերականգնման ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր.
10) հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլ` խախտված հողերի նախապատրաստումը հետագա նպատակային օգտագործման համար` հատակագծման, թեքությունների ձևավորման, հողի ու բերրի ապարների հանման, տեղափոխման ու ռեկուլտիվացվող հողերի վրա դրանց տեղադրման, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության միջոցով.
11) ռեկուլտիվացվող շերտ` ռեկուլտիվացման տեխնիկական փուլում կենսաբանական ռեկուլտիվացման համար բարենպաստ պայմաններով հատուկ ստեղծվող բուսահողի վերին շերտ.
12) ապարների դասակարգում ` բուսահողային հատկությունները հաշվի առնելով՝ մակաբացման և պարփակող ապարների համակարգում՝ ըստ պիտանիության.
13) հողերի հարթեցում ` խախտված հողերի մակերեսի հարթեցում, հանքերի լանջերի, լցակույտերի և կողերի թեքությունների մեղմում կամ անկյունների պակասեցում` դրանց հետագա օգտագործմանը համապատասխան.
14) հողերի կոպիտ հարթեցում ` հողային աշխատանքների հիմնական ծավալի կատարմամբ հողի մակերեսի նախնական հարթեցում.
15) հողերի մաքուր հարթեցում ` հողային աշխատանքների աննշան ծավալների դեպքում հողի մակերեսի վերջնական հարթեցում և միկրոռելիեֆի ուղղում.
16) թեքությունների (շեպերի) հարթեցում ` լցակույտերի և հանքային փորվածքների կողերի թեքությունների (շեպերի) անկյունների պակասեցման նպատակով կատարվող հողային աշխատանքներ.
17) մակաբացման ապարներ` բաց եղանակով լեռնային աշխատանքների իրականացման ընթացքում, որպես լցակույտային գրունտ, հանման և տեղափոխման ենթակա օգտակար հանածո ծածկող կամ պարփակող լեռնային ապարներ.
18) պարփակող լեռնային ապարներ` օգտակար հանածո պարունակող մակաբացման ապարներ.
19) լցակույտային գրունտ` հանման, տեղափոխման և լցակույտի գոյացման պրոցեսներում փխրեցված և քիչ թե շատ միախառնված լցակույտ կազմող լեռնային ապարներ.
20) հանքային փորվածք` բաց եղանակով արդյունահանման արդյունքում գոյացած պինդ օգտակար հանածոների լեռնային փորվածքների ամբողջություն` ներքին լցակույտերով կամ առանց դրանց.
21) լցակույտ` լցակույտային գրունտներից, օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, արդյունահանման և (կամ) վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններից, արդյունաբերական ու կենցաղային թափոններից գոյացած արհեստական հողաթումբ.
22) արտաքին լցակույտ` հանքի եզրագծից դուրս ընդերքօգտագործման թափոնների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ.
23) ներքին լցակույտ` հանքի տարածքում ընդերքօգտագործման թափոնների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ.
24) ճկվածք` առանց հոծության պատռվածքի հողի մակերեսի իջեցման արդյունքում առաջացած ճկված տեղամաս, որը պայմանավորված է ստորգետնյա լեռնային փորվածքների կամ լցակույտերում լիցքային ապարների պնդեցման ազդեցությամբ:
III. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Ռեկուլտիվացման ենթակա են բոլոր կատեգորիաների հողերը, որոնք խախտված հողերի բացասական ներգործության հետևանքով լրիվ (կամ մասնակիորեն) կորցրել են (կամ կարող են կորցնել) իրենց արդյունավետությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի):
5. Խախտված հողերի ռեկուլտիվացվող աշխատանքների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները՝
1) տեղանքի բնական պայմանները (կլիմայական, լեռնակազմական, երկրաբանական, հիդրոլոգիական, վեգետացիոն).
2) խախտված հողերի տեղադիրքը.
3) շահագործման ենթակա տեղանքի զարգացման հեռանկարները.
4) ռեկուլտիվացման պահին խախտված հողերի փաստացի կամ կանխատեսվող վիճակը (մակերեսը, տեխնածին ռելիեֆի ձևը, բնական ներաճի աստիճանը, խախտված հողերի օգտագործումը, հողի բերրի շերտի ու հնարավոր բերրի ապարների առկայությունը, ստորերկրյա ջրերի հորիզոնի, ողողատների, չորացման ու ողողամաշման (էրոզիոն) գործընթացների կանխատեսումները, հողի աղտոտման աստիճանը).
5) հողի քիմիական և հատիկաչափական ցուցանիշները, ագրոքիմիական և ագրոֆիզիկական հատկությունները, մակաբացման ու օգտակար հանածո պարունակող ապարների և լցակույտերում դրանց խառնուրդների ինժեներաերկրաբանական բնութագրերը.
6) խախտված հողերի տեղակայման շրջանի տնտեսական, սոցիալական և սանիտարահիգիենիկ պայմանները.
7) ռեկուլտիվացված հողերի օգտագործման ժամկետը` հաշվի առնելով նաև կրկնակի խախտումների հնարավորությունը:
6. Ռեկուլտիվացման ուղղությունն ընտրվում է՝ համաձայն N 1 աղյուսակի:
7. Խախտված հողերը ռեկուլտիվացվում են գյուղատնտեսական, բնապահպանական, անտառապատման կամ հանգստի (ռեկրացիոն) ուղղություններով` համաձայն N 1 աղյուսակի:
8. Հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի իրականացման ժամանակ, կախված հողերի ռեկուլտիվացման ուղղությունից և հողի կատեգորիայից, իրականացվում են հետևյալ հիմնական աշխատանքները՝
1) լցակույտերի մակերեսի կոպիտ և մաքուր հարթեցում, ջրառբերիչների, ջրատարների ու լեռնային ջրանցքների լցում, թեքությունների հարթեցում կամ դարավանդավորում, հանքահորերի փլվածքների լցնում և հարթեցում.
2) ռեկուլտիվացվող մակերեսից ապարների խոշոր չափեր ունեցող բեկորների, արդյունաբերական կառուցվածքների ու շինարարական աղբի հեռացում` դրանց հետագա թաղման կամ պահեստավորման պայմանով.
3) ռեկուլտիվացվող տեղամասերում ճանապարհների և ուղիների կառուցում` հաշվի առնելով գյուղատնտեսական, անտառային տնտեսության և այլ տեխնիկայի տեղափոխման հնարավորությունը.
4) անհրաժեշտության դեպքում ցամաքուրդային (դրենաժային) ու ջրահեռացնող ցանցի և այլ հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն.
5) ամբարտակների, պատվարների ու ջրաբերուկների տարալուծում կամ օգտագործում, տեխնածին լճերի ու վտակների լցնում, գետերի հուների բարեկարգում.
6) հանքերի հատակի և կողերի կառուցում, մնացորդային խրամների ձևավորում, թեքությունների (շեպերի) ամրապնդում.
7) ռեկուլտիվացվող շերտի ստեղծում ու բարելավում, վնասակար նյութեր պարունակող ապարների ու աղտոտված հողերի բերրի ապարների շերտով ծածկում, իսկ անհնարինության դեպքում` մելիորացում.
8) անհրաժեշտության դեպքում էկրանավորող շերտի ստեղծում.
9) հնարավոր բերրի և (կամ) բերրի հողի շերտով մակերեսի ծածկում.
10) տարածքի հակաէրոզիոն շերտի կազմավորում:
9. Ռեկուլտիվացվող շերտի մակերեսի գերխտացումը նվազեցնելու նպատակով հողերի հարթեցման աշխատանքների իրականացման ժամանակ հողերի մաքուր հարթեցումն իրականացվում է գրունտի վրա ցածր տեսակարար ճնշմամբ մեքենաներով:
10. Բույսերի արմատային համակարգի զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասի նախապատրաստման ժամանակ իրականացվում է խտացված հորիզոնի խոր և ոչ լցակույտային փխրեցում:
11. Խախտված հողերի և դրանց հարող տարածքների ռեկուլտիվացման համալիր բոլոր աշխատանքներն ավարտից հետո ապահովում են լավագույն (օպտիմալ) կազմավորված և էկոլոգիապես հավասարակշռված կայուն լանդշաֆտ:
12. Ռեկուլտիվացման կենսաբանական փուլի իրականացման ժամանակ հաշվի են առնվում հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների օգտագործման:
13. Գյուղատնտեսական և անտառապատման նպատակներով հողերի կենսաբանական ռեկուլտիվացման ընթացքում այդ հողատարածքներն անցնում են մելիորատիվ նախապատրաստման փուլ:
IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Բաց եղանակով ընդերքօգտագործման աշխատանքների դեպքում ռեկուլտիվացման ենթակա են ներքին և արտաքին լցակույտերը, հանքային փորվածքները և ընդերքօգտագործման աշխատանքների հետևանքով խախտված այլ տարածքները:
15. Լցակույտերի և հանքային փորվածքների ռեկուլտիվացման աշխատանքներն իրականացվում են հետևյալ պահանջների պահպանմամբ՝
1) հողի բերրի շերտի նախնական հանում և պահեստավորում, հնարավոր բերրի ապարների ընտրողական մշակում` ռեկուլտիվացվող շերտի ստեղծման համար անհրաժեշտ ծավալներով.
2) լցակույտերի և հանքային փորվածքների ստեղծում` հաշվի առնելով ռեկուլտիվացման ենթակա և ռեկուլտիվացվող մակերեսներն ու դրանց նպատակային նշանակությամբ օգտագործման համար արագ վերադարձը.
3) սողանքների և փլվածքների նկատմամբ կայուն լցակույտերի և հանքային փորվածքների ձևավորում.
4) անձրևաջրերի և տեխնիկական ջրերի (հոսքաջրերի) հեռացման միջոցառումների իրականացում` հատուկ հիդրոտեխնիկական շինությունների կառուցմամբ.
5) լցակույտերից վնասակար նյութեր պարունակող ջրերի մաքրում կամ անվտանգ հեռացում.
6) անբարենպաստ ջրաֆիզիկական հատկություններ ունեցող ապարներով ռեկուլտիվացվող շերտում ջրային ռեժիմի կարգավորման միջոցառումների ապահովում.
7) ինքնաբոցավառումը բացառող տեխնոլոգիական եղանակներով այրման ենթակա ապարներից լցակույտերի ձևավորում:
16. Ներքին լցակույտերի մակերևույթի նվազագույն նիշերը պետք է լինեն ստորերկրյա ջրերի կանխատեսվող մակարդակից բարձր:
V. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Ստորգետնյա եղանակով ընդերքօգտագործման աշխատանքների հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են՝
1) երկրի մակերևույթի պահպանվածության և հողատարածքների նվազագույն ձևափոխման (դեֆորմացիա) ապահովում.
2) ընդերքօգտագործման թափոնների տեղադրման համար նախատեսված և ձևափոխման ենթակա հողատարածքներից հողի բերրի շերտի հանում.
3) ճկվածքների մակերեսների հարթեցում, լեռնային ապարով փլվածքների լցնում` հետագա հարթեցմամբ և հողի բերրի շերտով ծածկմամբ.
4) հանքավայրերի նախնական չորացման նպատակով հորատանցքերից և լեռնային փորվածքներից դուրս մղվող ջրի հեռացում: Ջրահեռացումը կատարվում է այնպես, որպեսզի ջրահեռացնող և այլ հաղորդակցման ուղիները չխանգարեն գյուղատնտեսական և այլ տեխնիկայի աշխատանքներին ու չվատթարացնեն հողի մելիորատիվ վիճակը.
5) ընդերքօգտագործման թափոնների կենսաբանական ռեկուլտիվացման նախապատրաստման ժամանակ թեքությունների հարթեցում կամ դարավանդավորում` հաշվի առնելով կանաչապատման և պահպանման (խնամքի) աշխատանքների իրականացման հնարավորությունը.
6) հանքահորերի ճկվածքներում կամ փլվածքներում ջրամբարների ստեղծում:
18. Կանաչապատման ժամանակ ծառաթփային բույսերի և խոտերի տեսակների ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների մակերեսային շերտի քիմիական և ֆիզիկական հողմահարման աստիճանը:
VI. ՏՈՐՖԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Տորֆի արդյունահանման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) շահագործման ավարտից անմիջապես հետո մշակված տորֆակուտակների ռեկուլտիվացում.
2) հարթեցում և մակերեսի մաքրում.
3) ֆրեզերային եղանակով մշակման արդյունքում գոյացած փորվածքների ու կտրվածքների եզրագծերի հարթեցում.
4) տորֆի արդյունահանման ընթացքում օգտագործվող չորացնող հիդրոտեխնիկական կառույցների և ջրահեռացնող ցանցի սարքին վիճակի ապահովում.
5) ֆրեզերային եղանակով մշակված, մասնավորապես, գյուղատնտեսական մշակաբույսերի տակ գտնվող տորֆակուտակների յուրացում.
6) գյուղատնտեսության համար ոչ պիտանի` մշակված տորֆակուտակների վրա անտառատնկարկների, բնապահպանական և (կամ) հանգստի (ռեկրացիոն) համակարգերի, որսորդական տնտեսությունների ստեղծում:
20. Մշակված տորֆակուտակների հանքերում ջրային համակարգերի ստեղծում:
VII. ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Գծային կառույցների շինարարության, վերակառուցման և շահագործման ժամանակ ռեկուլտիվացման ենթակա են խողովակաշարերի ուղեգծերը, մերձուղեգծային խրամները, կողմնատարները, հողակույտերը:
22. Գյուղատնտեսական հողատեսքերով և անտառատնկարկներով զբաղեցված հողատարածքներում ռեկուլտիվացման աշխատանքները հողի բերրիության վերականգնումն ապահովելու նպատակով ներառվում են գծային կառույցների շինարարության կամ վերակառուցման շինարարական և հավաքման (մոնտաժման) աշխատանքներում:
23. Նախքան մայրուղային խողովակաշարերի, տրանսպորտային ուղիների և ջրանցքների շինարարությունն սկսելը հողի բերրի շերտը հանվում և պահվում է շինարարության մոտակայքում նախատեսված ժամանակավոր լցակույտում` աշխատանքների ավարտից հետո ռեկուլտիվացման համար օգտագործելու նպատակով:
24. Գծային կառույցների շինարարության ժամանակ հողի ռեկուլտիվացման տեխնիկական փուլում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) բոլոր ժամանակավոր սարքավորումների, շինարարական աղբի հավաքում և շինարարական հրապարակից դրանց դուրսբերում.
2) գրունտի խտացումից հետո մակերեսի հարթեցումն ապահովելու նպատակով խողովակաշարերի խրամների լցնում.
3) ռեկուլտիվացվող մակերեսին մնացած գրունտի հավասար շերտով տարածում կամ տեղափոխում դրանց համար նախագծով նախատեսված տեղադրման վայրեր.
4) էրոզիոն պրոցեսների կանխարգելման միջոցառումների իրականացում.
5) ռեկուլտիվացվող մակերեսի հողի բերրի շերտով ծածկում:
25. Անտառատնկարկներով զբաղեցված հողերի վրա մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ ռեկուլտիվացումը ներառում է հետևյալ աշխատանքները՝
1) փոսերի և խրամների լցնում.
2) շինարարական աղբի հեռացմամբ հատկացման գոտու ընդհանուր հարթեցում.
3) մակերևույթի ճմապատում: Մայրուղային խողովակաշարերի բնականոն շահագործմանը խոչընդոտելու դեպքում հատկացման գոտում ծառաթփային բուսականության վերականգնում չի իրականացվում:
26. Հողօգտագործողների կողմից ստորգետնյա խողովակաշարերի և նավթի ու գազի պահեստարանների վրա գտնվող հողերը, ինչպես նաև դրանց պահպանման գոտիների հողերը կառույցների անվտանգությունն ապահովելու նպատակով ռեկուլտիվացվում են այդ կառույցները տնօրինող կամ շահագործող կազմակերպությունների համաձայնությամբ և հսկողությամբ:
27. Երկրաբանական ուսումնասիրության, հետազոտական աշխատանքների և շահագործական հորատանցքերի հորատման դեպքում խախտվող հողերի վրա գտնվող հողի բերրի շերտը հանվում, պահպանվում և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
28. Օգտագործված լվացող հեղուկները և ստացված նավթի ու կոնդենսատի նմուշները պահվում են այդ նպատակով ստեղծված պահոցներում (տարողություններում): Հողի մակերևույթին տեղադրված պահոցները (տարողությունները) պետք է լինեն էկրանավորված:
29. Երկրաբանական ուսումնասիրության, հետազոտական և շահագործական աշխատանքների ավարտից հետո իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) հորատանցքերն ամրացնող կառույցների, շինարարական աղբի և հորատման ընթացքում օգտագործվող նյութերի հեռացում.
2) պահոցների (տարողությունների) լցնում և մակերեսի հարթեցում.
3) անհրաժեշտ մելիորատիվ և հակաէրոզիոն աշխատանքների կատարում.
4) հողի բերրի շերտով խախտված հողի մակերեսի ծածկում:
30. Նավթով, նավթամթերքներով և նավթարդյունաբերական կեղտաջրերով աղտոտված հողերի ռեկուլտիվացման ժամանակ իրականացվում են նավթամթերքների արագ հեռացմանը և աղակալման ու աղուտավորման վերացմանն ուղղված բնապահպանական միջոցառումներ:
VIII. ՀՈՂԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
31. Գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են՝
1) խախտված հողերի տարածքների ձևավորում` տնտեսական արդյունավետ օգտագործման համար հարմար ռելիեֆով, ձևով, չափով և դրանց մակերեսային շերտի կենսաբանական ռեկուլտիվացման համար պիտանի ապարների կազմով.
2) խախտված հողերի հարթեցում` հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովումը և բացառելով սողանքների ու էրոզիոն պրոցեսների զարգացումը.
3) հողի բերրի շերտի բացակայության կամ անբավարար առկայության դեպքում հնարավոր բերրի ապարների օգտագործում` հատուկ ագրոտեխնիկական միջոցառումների կիրառմամբ.
4) որպես վարելահողեր օգտագործման համար հողերի բերրի շերտի սակավության դեպքում` քիչ բերրի ապարների վրա հողի բերրի շերտի փռում.
5) արմատային համակարգի համար բարենպաստ հողաշերտի ձևավորում կամ վերականգնում` մելիորատիվ միջոցառումների իրականացմամբ, ագրոքիմիական, ագրոտեխնիկական, ինժեներային ու հակաէրոզիոն միջոցառումների իրականացում, օրգանական նյութերով հողաշերտի հարստացում:
32. Անտառային հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են՝
1) հողմապաշտպան, ջրակարգավորիչ և ռեկրացիոն նշանակության անտառների հիմնում.
2) լցակույտերի առափների (բերմաների) և թեքությունների (շեպերի) մակերեսի վրա անտառների ստեղծման համար ոչ վնասակար նյութեր պարունակող մանրահողով ռեկուլտիվացվող շերտի ստեղծում.
3) ելնելով ապարների հատկություններից, ջրային ռեժիմի բնույթից և անտառատնկարկների տեսակից` ռեկուլտիվացվող շերտի հզորության և կազմի որոշում.
4) էրոզիոն պրոցեսների զարգացումը բացառող և մեքենաների ու մեխանիզմների անխափան աշխատանքն ապահովող տարածքների հարթեցում.
5) հողագրունտի անբարենպաստ պայմանների դեպքում` մելիորատիվ դեր կատարող անտառատնկարկների հիմնում.
6) ապարների դասակարգմանը, հիդրոերկրաբանական ռեժիմի բնույթին և այլ բնապահպանական գործոններին համապատասխան` ծառաթփային բուսականության ընտրություն:
33. Ջրային հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) հանքային փորվածքներում, խրամներում, հանքահորային դաշտերի ձևափոխված տեղամասերում բազմանպատակային օգտագործման ջրամբարների ստեղծում.
2) ջրամբարների համալիր օգտագործում (ջրամատակարարման, ձկնաբուծության և ոռոգման նպատակներով).
3) վնասակար նյութեր պարունակող ապարների, ինքնաբոցավառման հակում ունեցող շերտերի, ջրամբարների հատակի ու ափերի, ջրի մակարդակից վերին կամ փոփոխական մակարդակի գոտիների էկրանավորում.
4) հանքային փորվածքների ողողման և դրանցում ջրի մակարդակի պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հիդրոերկրաբանական կառույցների ստեղծում.
5) ջրամբարների թեքությունների (շեպերի) լվացումն ու սողանքները կանխարգելող միջոցառումների իրականացում.
6) հնարավոր ֆիլտրումից հատակի ու ափերի պաշտպանում.
7) թթու և հիմնային ստորերկրյա ջրերի ջրամբարներ ներթափանցումը կանխարգելող, ջրի կազմի ու բարենպաստ ռեժիմի պահպանումն ապահովող միջոցառումների իրականացում.
8) տարածքի թեքությունների (շեպերի) բարեկարգման և կանաչապատման միջոցառումների իրականացում:
34. Առողջարարական և հանգստի (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են՝
1) խախտված հողերի կոնսերվացման միջոցների ընտրություն` կախված խախտված հողերի վիճակից, կազմից և պարունակող ապարների հատկանիշներից, բնակլիմայական պայմաններից, տեխնիկատնտեսական ցուցանիշներից.
2) խախտված հողերի կոնսերվացման ժամանակ տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման միջոցառումների իրականացում.
3) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող և բավարար ջրակայունություն ու ջերմակայունություն ունեցող կապող նյութերի օգտագործմամբ՝ խախտված հողերի մակերեսի ամրապնդում.
4) կենսաբանական ռեկուլտիվացման համար ոչ պիտանի հիմնանյութից կազմված արդյունաբերական թափոնակույտերի մակերեսներին պոտենցիալ բերրի ապարներով էկրանավորող շերտի ստեղծում.
5) մելիորատիվ աշխատանքների իրականացում.
6) տեխնիկական, կենսաբանական կամ քիմիական միջոցներով արդյունաբերական լցակույտերի ամրացում.
7) նվազագույն ծավալով հողային աշխատանքների կատարմամբ տարածքի հարթեցում` առկա կամ տեխնիկական փուլի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում առաջացած ռելիեֆի ձևի պահպանմամբ.
8) հանգստի և սպորտով զբաղվելու համար կառույցների շինարարության ժամանակ գրունտների կայունության ապահովում, ջրային օբյեկտների ռեկրեացիոն գոտիների նախագծում, շինարարություն և շահագործում:
Աղյուսակ N 1
ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Խախտված հողերի խմբերն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների |
Ռեկուլտիվացված հողերի հետագա օգտագործումը |
Գյուղատնտեսական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի և այլ հողատեսքերի հիմնում |
Անտառապատման ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
ընդհանուր տնտեսական և դաշտապաշտպան նշանակության անտառատնկարկների, անտառատնկարանների հիմնում |
Ջրային ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
խմելու ջրի, կենցաղային, գյուղատնտեսական, առողջարարական, բնապահպանական, արդյունաբերական, ջրատնտեսական, էներգետիկայի, պետության ու համայնքների կարիքների համար անհրաժեշտ ջրային համակարգերի հիմնում |
Առողջարարական և հանգստի ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բուժական, առողջարարական վայրերի ու սանիտարական գոտիների, հանգստի, սպորտի գոտիների, պուրակների և անտառապուրակների, որսորդական հանդակների, ջրավազանների, զբոսաշրջության բազաների, մարզահրապարակների հիմնում |
Բնապահպանական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բնապահպանական նշանակության և հակաէրոզիոն անտառատնկարկների ու ճմապատված տարածքների հիմնում |
Շինարարական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բնակավայրերի` ընդհանուր օգտագործման, արդյունաբերական, գծային, թափոնների ու մակաբացման ապարների լցակույտերի տեղադրման և այլ կառույցների շինարարական հրապարակների հիմնում |
Աղյուսակ N 2
ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՏԵԽՆԱԾԻՆ ՌԵԼԻԵՖԻ
Խախտված հողերի խումբը |
Խախտված հողերի բնութագիրն ըստ ռելիեֆի ձևի |
Ռելիեֆի ձևավորումը պայմանավորող գործոնը |
Ռելիեֆի գերակայող տարրը |
Ռելիեֆի մորֆոմետրիկ բնութագիրը |
Հնարավոր օգտագործումը | ||||||
բնական մակերևույթի նկատմամբ բարձրությունը կամ խորությունը (մ) |
Հանքաստիճան-ների թեքության անկյունը (աստիճան) | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |||||
Բաց ընդերքօգտագործման աշխատանքների ժամանակ խախտված հողեր | |||||||||||
հանքային փորվածքներ |
փոսորակամարգային |
տորֆային կուտակների հիդրոեղանակով մշակում |
հատակներ, փոսորակների միջև միջակապեր |
5-10 |
30-ից ավելի |
ձկնաբուծական ավազաններ, խոտհարքներ, անտառատնկարկներ, բնապահպանական նշանակության ճմապատված տարածքներ, որսորդական հանդակներ | |||||
հանքային փորվածքներ |
խրամամարգային |
տորֆային կուտակների մեքենայացված եղանակով մշակում |
փորվածքների հատակներ և թեքություններ, փորվածքների միջև միջակապեր |
1-5 |
45-ից ավելի |
ջրավազաններ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, որսորդական հանդակներ | |||||
հանքային փորվածքներ |
հարթեցված |
տորֆային կուտակների ֆրեզերային եղանակով մշակում |
հատակներ |
1-5 |
- |
վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ | |||||
հանքային փորվածքներ |
Դարավանդավորված` շատ խորը և չափազանց խորը |
օգտակար հանածոների մշակում` խորքային ձևի, (8-300) թեքված կամ շեշտակի անկմամբ, արտաքին լցակույտեր` թափոնների տեղափոխմամբ |
հանքաստիճանների կողեր, հատակներ, թեքություններ |
100-ից ավելի |
45-ից ավելի |
ջրավորված - բազմանպատակային նշանակության ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
խորը |
օգտակար հանածոների խորքային մշակում` թեքված կամ շեշտակի անկմամբ, արտաքին լցակույտեր` թափոնների տեղափոխմամբ |
հանքաստիճանների կողեր, հատակներ, թեքություններ |
30-100 |
45-ից ավելի |
ջրավորված - բազմանպատակային նշանակության ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
միջին խորությամբ |
միջին հզորությամբ (մինչև 30 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ |
հատակներ, հանքաստիճաններ |
15-30 |
45-ից ավելի |
ջրավորված - բազմանպատակային նշանակության և ձկնաբուծական ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
փոսորակային` միջին խորությամբ |
միջին հզորությամբ (մինչև 30 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ հրապարակային կուտակների մշակում` մեկ հանքաստիճանով, մակաբացումը բացակայում է կամ շատ փոքր հզորությամբ է |
հատակներ, թեքություններ |
15-30 |
45-ից ավելի |
ջրավորված - բազմանպատակային նշանակության և ձկնաբուծական ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
ոչ խորը |
միջին հզորությամբ (մինչև 5-10 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ հրապարակային կուտակների մշակում` մեկ հանքաստիճանով, մակաբացումը բացակայում է կամ շատ փոքր հզորությամբ է |
հատակներ, թեքություններ |
5-15 |
30-ից ավելի |
ջրավորված - ոռոգման, ձկնաբուծական և հանգստի (ռեկրեացիոն) և սպորտային նշանակության ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
ձորակատեսք |
փոքր հզորությամբ (մինչև 5 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ հրապարակային կուտակների մշակում, մակաբացումը բացակայում է |
հատակներ, թեքություններ |
1.5-5.0 |
45-ից ավելի |
ջրավորված - բնապահպանական և ձկնաբուծական նշանակության ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
խորքային լեռնադարավան-դավորված |
ցանկացած հզորությամբ բարձրախորքային կամ մեծ անկմամբ օգտակար հանածոյի կուտակների մշակում` մակաբացման ապարներն արտաքին լցակույտեր տեղափոխելով |
հանքաստիճանների կողեր, հատակներ |
15-ից ավելի |
45-ից ավելի |
խորքային մասում - բնապահպանական և հանգստի (ռեկրեացիոն) նշանակության ջրավազաններ, | |||||
հանքային փորվածքներ |
լեռնային դարավանդավորված |
ցանկացած հզորությամբ բարձրադիր տեսակի մի քանի հանքաստիճանով օգտակար հանածոյի կուտակների մշակում` մակաբացման ապարներն արտաքին լցակույտեր տեղափոխելով |
հանքաստիճաններ |
30-ից ավելի |
45-ից ավելի |
բազմամյա տնկարկներ, բնապահպանական և հանգստի (ռեկրեացիոն) և սպորտային նշանակության անտառատնկարկներ | |||||
ներքին լցակույտեր |
բարձրավանդակաձև` բնական մակերեսի մակերևույթին մոտիկ |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոյի խորքային տեսակի փոքր (մինչև 20 մ) հզորությամբ կուտակների մշակման ժամանակ լցակույտերի թափում, մակաբացման հզորությունը մինչև 30 մ |
բարձրավանդակ |
0-5 |
25-35 |
բարձրավանդակների վրա - վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ, | |||||
ներքին լցակույտեր |
բարձրավանդակաձև դարավանդավորված |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոյի խորքային տեսակի կուտակների մշակման ժամանակ մի քանի շարահարկերով լցակույտերի թափում, մակաբացման հզորությունը` 40 մ-ից ավելի |
բարձրավանդակներ, շարահարկերի աշխատանքային կողեր |
5-15 |
45-ից ավելի |
բարձրավանդակների վրա - վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ, | |||||
ներքին լցակույտեր |
կատարաձև |
մակաբացման ապարների տեղափոխում` էքսկավատորներով |
կատարների համակարգ |
գագաթների բարձրությունը` |
30-45 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո` վարելահողեր, խոտհարքներ, | |||||
արտաքին լցակույտեր |
բարձրավանդակաձև` միջին բարձրությամբ |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոյի մեկ շարահարկային լցակույտերի ձևավորումը` ներառելով հիդրոլցակույտա-առաջացումը |
բարձրավանդակներ, թեքություններ |
15-30 |
25-30 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո - վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, | |||||
արտաքին լցակույտեր |
միջին բարձրությամբ բարձրավանդակաձև և դարավանդավոր |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոների մշակման ժամանակ երկշարահարկ լցակույտերի թափում |
բարձրավանդակներ, թեքություններով դարավանդակներ |
30-50 |
մինչև 45 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո - վարելահողեր, խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, | |||||
արտաքին լցակույտեր |
բարձր և շատ բարձր |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոների մշակման ժամանակ բազմաշարահարկ լցակույտերի թափում |
բարձրավանդակներ, թեքություններով դարավանդակներ |
50-100 |
մինչև 45 |
բարձրավանդակների ու դարավանդակների վրա - խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, | |||||
արտաքին լցակույտեր |
կատարաձև |
ոչ տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոների մշակման ժամանակ կողային լցակույտերի թափում |
մինչև 30 |
մինչև 45 |
խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | ||||||
արտաքին լցակույտեր |
կատարաձև` դարավանդավորված լանջերով |
լցակույտ առաջացնող մեքենաներով բազմաշարահարկ լցակույտերում վերին շարահարկի թափում |
բարձրամասով կատարների համակարգ, թեքություններով դարավանդակներ |
30-100 |
մինչև 45 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո - խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, սանդղակների և թեքությունների վրա - բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | |||||
Ստորգետնյա ընդերքօգտագործման աշխատանքների ժամանակ խախտված հողեր | |||||||||||
փլվածքներ |
օղակաձև |
կտրուկ անկում ունեցող (450 բարձր), փլվող տանիքներով ապարային զանգվածի (շտոկ) կուտակների մշակում |
թեքություններ |
5-15 |
45-ից ավելի |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ` լցնումից հետո | |||||
փլվածքներ |
կանյոնաձև |
թեքություններ |
5-15 |
30-ից ավելի |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ` լցումից հետո | ||||||
փլվածքներ |
փոսորակային |
հորիզոնական կամ զառիկող (մինչև 270) տեղադիրքով շերտային կուտակների մշակում |
թեքություններ, հատակներ |
1.5-5.0 |
5-15 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | |||||
փլվածքներ |
դարավանդակավորված |
զառիկող շերտային հանքակուտակների մշակում` բնական մակերեսի թեք ռելիեֆի դեպքում |
դարավանդակներ |
չի որոշվում |
30-ից ավելի |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | |||||
ճկվածքներ |
գոգավորված |
փոքր և միջին հզորությամբ` հորիզոնական և ալիքավոր տեղադիրքով զառիկող շերտային հանքակուտակների մշակում` տանիքի փլվածքով |
թեքություններ, հատակներ |
մինչև 1.5 |
5-15 |
վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ, ինքնաաճման տարածքներ | |||||
լցակույտեր |
բարձրավանդակաձև |
ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ միաշարք ապարային լցակույտերի թափում |
բարձրավանդակներ, թեքություններ |
մինչև 30 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, շինարարական հրապարակներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | |||||
լցակույտեր |
բարձրավանդակաձև դարավանդավորված` միջին հզորությամբ |
ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ երկշարք ապարային լցակույտերի թափում |
բարձրավանդակներ, թեքությունների դարավանդակներ |
15-30 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, շինարարական հրապարակներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | |||||
բարձրավանդակաձև դարավանդավորված` բարձր հզորությամբ |
ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ բազմաշարք ապարային լցակույտերի թափում |
բարձրավանդակներ, թեքությունների դարավանդակներ |
30-100 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | ||||||
լցակույտեր |
կատարաձև |
ճոպանուղու օգտագործմամբ ապարային լցակույտերի թափում |
կատարների համակարգ, |
մինչև 15 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | |||||
լցակույտեր |
կոնաձև |
սկիպերի կամ վագոնիկների օգտագործմամբ ապարային լցակույտերի թափում |
թեքություններ |
30-ից ավելի |
30-45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | |||||
Թափոնների պահեստավորման հետևանքով խախտված հողեր | |||||||||||
լցակույտեր |
բարձրավանդակաձև |
տրանսպորտային միջոցների օգտագործմամբ մոխրի, խարամի և հարստացման թափոնների տեղադրում` միաշարք լցակույտաառաջացման ժամանակ |
բարձրավանդակներ |
մինչև 15 |
մինչև 35 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում | |||||
լցակույտեր |
բարձրավանդակաձև դարավանդավորված` միջին բարձրությամբ |
տրանսպորտային միջոցների օգտագործմամբ մոխրի, խարամի և հարստացման թափոնների տեղադրում` երկշարք լցակույտաառաջացման ժամանակ |
բարձրավանդակներ, թեքություններ |
15-50 |
մինչև 35 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում | |||||
լցակույտեր |
բարձր |
տրանսպորտային միջոցների օգտագործմամբ մոխրի, խարամի և հարստացման թափոնների տեղադրում` բազմաշարք լցակույտաառաջացման ժամանակ |
բարձրավանդակներ, թեքություններ |
50-ից ավելի |
մինչև 35 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում | |||||
լցակույտեր |
կատարաձև |
օգտակար հանածոների չոր հարստացման թափոնների տեղադրում` կախովի ճոպանային ճանապարհի օգտագործմամբ |
կատարների համակարգեր, թեքություններ |
մինչև 25 |
մինչև 50 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում և ամրակապում | |||||
կոնաձև |
օգտակար հանածոների չոր հարստացման թափոնների տեղադրում` սկիպերի կամ շրջվող վագոնիկների օգտագործմամբ |
թեքություններ |
30-ից ավելի |
30-60 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում և ամրակապում | ||||||
Գծային կառույցների շինարարության հետևանքով խախտված հողեր | |||||||||||
հողային փորվածքներ |
պահուստներ |
լեռնային ապարների կորզում` հողաթումբ կառուցելու համար |
հատակներ, թեքություններ |
5-10 |
մինչև 45 |
ջրավորված - ձկնաբուծության ու ոռոգման համար և բնապահպանական նշանակության ջրավազաններ, | |||||
առուներ |
ջրընդունող և ջրահեռացնող կառույցների շինարարություն |
թեքություններ |
մինչև 5 |
30-ից ավելի |
ջրավորված - բնապահպանական նշանակության ջրավազաններ, | ||||||
հողաթմբեր |
պատնեշներ, հողակույտեր |
հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն, փորվածքներից հեռացվող ավելորդ լեռնային ապարների պահեստավորում |
թեքություններ |
մինչև 15 |
30-ից ավելի |
անտառատնկարկներ և բնապահպանական նշանակության ճմապատված տարածքներ |
Աղյուսակ N 3
ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՋՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ
Ջրավորվածության բնույթով խախտված հողերի խմբավորում | ||||
Խախտված հողերի խումբը |
Խոնավության բնույթը |
Խոնավության բնույթը որոշող հիմնական գործոնը |
Հնարավոր օգտագործումը | |
առանց հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումների իրականացման |
հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումների իրականացմամբ | |||
հանքային և հողային փորվածքներ |
չոր |
ստորերկրյա ջրերի խորքային (փորվածքի հատակի համեմատ) տեղակայում, ապարների բարձր անջրաթափանցելիություն, մթնոլորտային անբավարար խոնավություն |
խոտհարքներ, վարելահողեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից |
հանքային և հողային փորվածքներ |
չափավոր խոնավ |
ստորերկրյա ջրերի ոչ խորքային տեղակայում, մթնոլորտի բավարար խոնավություն, ապարների ոչ բարձր ջրաթափանցելիություն |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից |
հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումներ չեն պահանջվում |
հանքային և հողային փորվածքներ |
գերխոնավ |
ստորերկրյա ջրերի մոտիկ (փորվածքի հատակի համեմատ) տեղակայում կամ մթնոլորտային տեղումների նշանակալի քանակ և ապարների ցածր ջրաթափանցելիություն |
խոտհարքներ, անտառատնկարկներ և բնապահպանական նշանակության ճմապատված տարածքներ |
բոլոր տեսակի օգտագործում |
հանքային և հողային փորվածքներ |
ջրավորված |
ապարների ցածր ջրաթափանցելիության դեպքում ստորերկրյա ջրերի սեպասպառում և մակերեսային ջրերի ներհոսք` բաց ջրավազանի գոյացմամբ |
բնապահպանական նշանակության ջրավազաններ |
բազմանպատակային նշանակության ջրավազաններ |
լցակույտեր և հողաթմբեր |
չոր |
մթնոլորտային տեղումների անբավարար քանակ, ապարների բարձր ջրաթափանցելիություն, ստորերկրյա ջրերի խոր (լցակույտի հատակի համեմատ) տեղակայում |
խոտհարքներ, վարելահողեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից |
հանքային և հողային փորվածքներ |
չափավոր խոնավ |
մթնոլորտի բավարար խոնավություն, ապարների ոչ բարձր ջրաթափանցելիություն, ստորերկրյա ջրերի ոչ խոր տեղակայում |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից |
հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումներ չեն պահանջվում |
հանքային և հողային փորվածքներ |
գերխոնավ |
ապարների ցածր թափանցելիություն, մթնոլորտային տեղումների նշանակալի քանակ կամ ստորերկրյա ջրերի մոտիկ (լցակույտի հատակի համեմատ) տեղակայում |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ |
բոլոր տեսակի օգտագործում |
Աղյուսակ N 4
ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐՓԱԿՈՂ ԱՊԱՐՆԵՐԻ
Պիտանիու-թյան խումբը |
Ինժեներա-երկրա-բանական բնութագիրը |
Քիմիական և հատիկաչափական կազմի ցուցանիշը |
Հնարավոր օգտագործումը | |||||||||
ջրային լուծա-մզուկի pH |
չոր մնա-ցորդը, % |
թունավոր աղերի գումարը, % ջրային լուծա-մզուկում |
CaSO4 . 2H2 O, % աղա-թթվային մզուկում |
CaCO3, % (որոշվում է |
Al իոնի շարժունա-կություն, մգ/100 գ (որոշվում է pH 6.5-ից ցածր) |
Na, % կլանման ծավալից (որոշվում է pH 6.5-ից բարձր) |
հումուս, % |
չափամասերի գումարը, % |
||||
0.01 մմ-ից քիչ |
300 մմ-ից ավելի | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Պիտանի |
||||||||||||
բուսահողի բերրի շերտը |
բուսահողի հումուսացված հորիզոններ |
5.5- 8.2 |
0.1- 0.5 |
0.0- 0.2 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
1 ավելի անտառային և կիսաանա-պատային գոտու համար, 2՝ ավելի տափաստանային և անտառատափաս-տանային գոտու համար |
10-75 |
- |
վարելահողի, խոտհարքների և տարածքային տիպային ագրոտեխնիկական միջոցառումներով բազմամյա ծառատունկերի տակ, տարբեր նշանակության անտառատնկարկների տակ |
հնարավոր բերրի |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0-0.4 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
1 պակաս անտառային և կիսաանապատային գոտու համար, 2՝ պակաս տափաստանային և անտառա-տափաստանային գոտու համար |
10-75 |
10-ից ցածր |
վարելահողի, խոտհարքների և տարածքային տիպային ագրոտեխնիկական միջոցառումներով բազմամյա ծառատունկեր, տարբեր նշանակության անտառատնկարկների, ջրավազանների համար |
Քիչ պիտանի |
||||||||||||
ֆիզիկական հատկություն-ներով |
շուտ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
տարբեր հատիկա-չափական կազմի |
ապարների ֆիզիկական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների, հակաէրոզիոն նպատակով խոտցանի, ջրավազանների համար | |
չկապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0- 10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
5-10-ը ներառյալ |
10-ից ցածր |
մելիորատիվ անտառատնկարկների, հակաէրոզիոն նպատակով խոտցանի, կավավորումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո անտառատնկարկների, խոտհարքների համար | |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
75-ից ավելի |
10-ից ցածր |
ապարների ֆիզիկական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների, հակաէրոզիոն նպատակով խոտցանի, ջրավազանների համար | |
Քիչ պիտանի |
||||||||||||
Ֆիզիկական հատկություն-ներով |
կապակցված չցեմենտացված նստվածքային քարքարոտ ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0- 10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
10-75 |
10-ից ավելի |
քարհավաք աշխատանքներից, ապարների ֆիզիկական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, հակաէրոզիոն նպատակով խոտցան, |
Քիմիական կազմով` |
||||||||||||
թթու |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5-5.5 |
չի որոշվում |
3.18 |
չի որոշվում |
10-75 |
10-ից ցածր |
ապարների քիմիական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների և արոտավայրերի, ջրավազանների համար | ||||
հեշտ լուծվող աղեր, գիպս, կարբոնատ-ներ պարունակող |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10-20 |
30-75 |
չի որոշվում |
5-20 |
չի որոշվում |
10-75 |
10-ից ցածր |
ապարների քիմիական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների և արոտավայրերի համար |
ֆիզիկական հատկություն-ներով և քիմիական կազմով |
արագ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10-20 |
30-75 |
3-18 |
5-20 |
չի որոշվում |
տարբեր հատիկա-չափական կազմի |
մելիորացիայից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների, | |
ֆիզիկական հատկություն-ներով և քիմիական կազմով |
չկապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10- 20 |
30-75 |
3-18 |
5-20 |
չի որոշվում |
5-10-ը ներառյալ |
10-ից ցածր |
մելիորացիայից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների, |
Քիչ պիտանի` |
||||||||||||
Ֆիզիկական հատկություն-ներով և քիմիական կազմով |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10- 20 |
30-75 |
3-18 |
5-20 |
չի որոշվում |
75-ից ավելի |
10-ից ցածր |
մելիորացիայից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների, |
Ոչ պիտանի` |
||||||||||||
Ֆիզիկական հատկություն-ներով |
դժվար հողմահարվող ժայռոտ մագմատիկ, մետամորֆիկ, ցեմենտացված նստվածքային ապարներ |
չի որոշվում |
||||||||||
չկապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
չի որոշվում |
0-5 |
- |
ապարները դուրս չեն բերվում մակերեսի վրա, իսկ մակերեսի վրա ապարների առկայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել կավավորում, որից հետո հնարավոր է մելիորատիվ անտառատնկարկների ստեղծումը և հակաէրոզիոն նպատակով խոտցան | ||||||||
Քիմիական կազմով` |
||||||||||||
Սուլֆիդներ պարունակող |
կապակցված և չկապակցված չցեմենտացված, արագ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
մինչև 3.5 |
չի որոշվում |
18-ից ավել |
չի որոշվում |
տարբեր հատիկա-չափական կազմի |
ապարները դուրս չեն բերվում մակերեսի վրա, մակերեսի վրա ապարների առկայության դեպքում իրականացվում է արմատական քիմիական մելիորացիա, ապարների թունավոր հատկությունները չեզոքացնող էկրանի ստեղծում, հնարավոր բերրի ապարներով փռում` տվյալ բնակլիմայական պայմաններում բուսականության բնականոն զարգացումն ապահովող շերտի հզորությամբ | |||||
Հեշտ լուծվող աղեր, գիպս, կարբոնատներ պարունակող |
կապակցված և չկապակցված չցեմենտացված, արագ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
6.5-ից ավելի |
2.0-ից |
0.8-ից ավելի |
20-ից ավելի |
75-ից ավելի |
չի որոշվում |
20-ից ավելի |
չի որոշվում |
տարբեր հատիկա-չափական կազմի |
ապարները դուրս չեն բերվում մակերեսի վրա, մակերեսի վրա ապարների առկայության դեպքում իրականացվում է արմատական քիմիական մելիորացիա, ապարների թունավոր հատկությունները չեզոքացնող էկրանի ստեղծում, հնարավոր բերրի ապարներով փռում` տվյալ բնակլիմայական պայմաններում բուսականության բնականոն զարգացումն ապահովող շերտի հզորությամբ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |