Գլխավոր տեղեկություն
Номер
N 382-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.21/26(569) Հոդ.339
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.11.2016
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.11.2016
Дата вступления в силу
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 նոյեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 382-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 382-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման ընթացակարգը:

2. Տեղեկատվությունը ներկայացվում է`

1) եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը` համաձայն հավելվածի.

2) էլեկտրոնային եղանակով` լիցենզավորված անձի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` psrcinfo@psrc.am էլեկտրոնային հասցեին.

3) էքսէլէս (XLS) կամ էքսէլէսէքս (XLSX) ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական ֆոնետիկ յունիկոդ (phonetic unicode) տառատեսակով:

3. Տեղեկատվության ներկայացման վերաբերյալ լիցենզավորված անձը կամ նրա կողմից լիազորված անձը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 382-Ն որոշմամբ սահմանված կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ

_______________ 20 թվական

  (եռամսյակ)

N

Դիմում

Չափի միավորը

Պլանային և վթարային ընդհատումների վերաբերյալ

Անկանոն
ջրամատակարարման վերաբերյալ

Որակի վերաբերյալ

Առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ

Ջրամատակարարման ցանցերի և կոյուղագծերի տեխնիկական վիճակի վերաբերյալ

Մատակարարի աշխատանքի (աշխատակիցների) վերաբերյալ

Ներկայացվող հաշիվների կամ վճարումների վերաբերյալ

Մատակարարի ջրամատակարարման ցանցին միանալու և անվանափոխության վերաբերյալ

Այլ բնույթի դիմում-բողոքի վերաբերյալ

Ընդամենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1

Դիմում-բողոք` գրավոր և էլեկտրոնային եղանակով 1)+2) կամ 3)+4), որից՝

հատ

                   

1)

Հաշվետու եռամսյակում ստացված

հատ

                   

2)

Նախորդ եռամսյակում չպատասխանված և հաշվետու եռամսյակ փոխանցված

հատ

                   

3)

 Հաշվետու եռամսյակում պատասխանված

հատ

                   
 

որից՝ սահմանված ժամկետի խախտմամբ պատասխանված

հատ

                   

4)

Հաշվետու եռամսյակում չպատասխանված

հատ

                   

5)

Հաշվետու եռամսյակում պատասխանված դիմում-բողոքի քննարկման
միջին տևողությունը

աշխ. օր/դի-մում

                   

2

Դիմում (հեռախոսազանգ) 1)+2)+3)+4)+5), որից`

հատ

                   

1)

Օպերատորի կողմից պատասխանված զանգ

հատ

                   

2)

Փոխանցվել է համապատասխան ստորաբաժանմանը

հատ

                   

3)

Բաժանորդի կողմից թողնված հաղորդագրության հիման վրա օպերատորի կողմից կատարված հետզանգ

հատ

                   

4)

Բաժանորդի կողմից թողնված հաղորդագրության հիման վրա համապատասխան ստորաբաժանում փոխանցված և կատարված հետզանգ

հատ

                   

5)

Ավտոմատ ծառայության կողմից պատասխանված զանգ

հատ

                   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան