«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 փետրվարի 2017 թ.
թիվ 30-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարաբերությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 22-րդ և 28-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ընդ որում, այն պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 12-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ» բառերը,
2) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 3-րդ ենթակետում «Հավելված 11-ի» բառերը փոխարինել «Հավելված 44-ի» բառերով,
3) Կանոնակարգ 1-ը 118-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 118.1-րդ կետով.
«118.1. Սույն կանոնակարգով սահմանված որակավորման ստուգումը պարտադիր չէ բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղի ղեկավարների համար: Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղի ղեկավարները համարվում են որակավորում ստացած բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ հիմնելուն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը տալու պահից:»,
4) Կանոնակարգ 1-ի 165.1-րդ կետը «118-րդ» բառից հետո լրացնել «, 118.1-րդ» բառով,
5) Կանոնակարգ 1-ի 165.1-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղի կառավարիչ:»,
6) Կանոնակարգ 1-ի 166-րդ կետը «սույն կանոնակարգի 118-րդ կետի պահանջներին բավարարող բանկի մասնաճյուղի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, սույն կանոնակարգի 118.1-րդ կետի պահանջներին բավարարող ղեկավարին» բառերով,
7) Կանոնակարգ 1-ի 171-րդ կետում «117-րդ կետով» բառերը փոխարինել «117-րդ և 118.1-րդ կետերով» բառերով,
8) Կանոնակարգ 1-ի 215-րդ կետի 1-ին ենթակետը «5 միլիոն ՀՀ դրամը» բառերից հետո լրացնել «(կամ դրան համարժեք արտարժույթը՝ հաշվարկված Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արտարժութային շուկայում ձևավորված տվյալ օրվա միջին փոխարժեքի հիման վրա)» բառերով,
9) Կանոնակարգ 1-ի 215-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղերի համար մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղը օտարերկրյա պետությունում գրանցվելուց հետո՝ մասնաճյուղ հիմնելուն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը տրամադրելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք, ըստ սույն կանոնակարգի 121-րդ կետի, կարող են չունենալ գլխավոր հաշվապահ, համակարգչային ցանցը պետք է միացվի մասնաճյուղին վերջինիս՝ օտարերկրյա պետությունում գրանցման պահից:»,
10) Կանոնակարգ 1-ը 215-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 215.1-րդ կետով.
«215.1. Սույն կանոնակարգի 215-րդ կետով սահմանված պահանջները կարող են չկիրառվել բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղերի նկատմամբ, եթե տվյալ օտարերկրյա պետության բանկային համակարգը կարգավորող մարմնի կողմից բանկի մասնաճյուղի տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանված են համանման պահանջներ:»:
2. Կանոնակարգ 1-ը լրացնել Հավելված 44-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. փետրվարի 9 Երևան |
Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի |
ՀԱՎԵԼՎԱԾ 44 |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| |||||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | |||||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները | |||||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը(առկայության դեպքում) | |||||||||||||||||||||||||||||||||||
2. Ղեկավար պաշտոն | |||||||||||||||||||||||||||||||||||
2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք կազմակերպությունում o մասնաճյուղի կառավարիչ o մասնաճյուղի գլխավոր հաշվապահ | |||||||||||||||||||||||||||||||||||
2.3. Նկարագրեք Ձեր իրավասությունների և պատասխանատվությունների ոլորտները՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի: | |||||||||||||||||||||||||||||||||||
3. Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||
3.1. Անուն, ազգանուն, հայրանուն | |||||||||||||||||||||||||||||||||||
3.2. Սեռ` o արական o իգական | |||||||||||||||||||||||||||||||||||
3.3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | |||||||||||||||||||||||||||||||||||
3.4. Ծննդավայր | |||||||||||||||||||||||||||||||||||
3.5. Քաղաքացիություն | |||||||||||||||||||||||||||||||||||
3.6 Նշեք՝ o Անձնագրի տվյալները o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) | |||||||||||||||||||||||||||||||||||
3.7. Նշեք՝ o Հանրային ծառայությունների համարանիշը o Կիրառելի չէ | |||||||||||||||||||||||||||||||||||
3.8 Նշեք՝ o Հաշվառման վայր o Փաստացի բնակության վայր | |||||||||||||||||||||||||||||||||||
3.9 Նշեք հեռախոսահամար՝ o բջջային o տնային | |||||||||||||||||||||||||||||||||||
3.10 Էլեկտրոնային փոստի հասցե | |||||||||||||||||||||||||||||||||||
3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները և դրանք կրելու ժամանակաշրջանները:
| |||||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն 4.1
| |||||||||||||||||||||||||||||||||||
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում o հայերեն o անգլերեն o ռուսերեն o այլ (նշել լեզուն) | |||||||||||||||||||||||||||||||||||
4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)
| |||||||||||||||||||||||||||||||||||
4.4. Նշեք` o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:
o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան: | |||||||||||||||||||||||||||||||||||
5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար o Ոչ, o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) | |||||||||||||||||||||||||||||||||||
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից բանկի գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը) | |||||||||||||||||||||||||||||||||||
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն 6.1 Նշեք. o Այն ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն: Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել: | |||||||||||||||||||||||||||||||||||
6.2 Նշեք. o Այն ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն:
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի բանկի գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված անձ չկա, | |||||||||||||||||||||||||||||||||||
6.3. Նշեք. o Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:
(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի բանկի գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: | |||||||||||||||||||||||||||||||||||
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | |||||||||||||||||||||||||||||||||||
7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) o Իրազեկ չեմ
7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)
7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) o Իրազեկ չեմ | |||||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||
8.1 Նշեք` o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց):
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: | |||||||||||||||||||||||||||||||||||
8.2 Նշեք՝ o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: | |||||||||||||||||||||||||||||||||||
9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասները | |||||||||||||||||||||||||||||||||||
10. Հավաստիացնում եմ, որ ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական, բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,
Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար ՀՀ Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, ինչպես նաև դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) -------------------------------
| |||||||||||||||||||||||||||||||||||