ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1062 -20.09.2016-ՊԱ-010/0 | |
2. |
ա) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-1063 -20.09.2016-ՍՀ-010/0 | |
բ) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-10631 -20.09.2016-ՍՀ-010/0 | ||
3. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1081 -03.10.2016-ՊԱ-010/0 | |
4. |
ա) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-1077 -29.09.2016, 07.11.2016 -ՏՏ-010/0 | |
բ) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10771 -29.09.2016, 07.11.2016 -ՏՏ-010/0 | ||
գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10772 -29.09.2016, 07.11.2016 -ՏՏ-010/0 | ||
դ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10773 -07.11.2016-ՏՏ-010/0 | ||
5. |
Կուսակցությունների մասին |
Կ-1095 -11.10.2016-ՄԻ-010/0 | |
6. |
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-1104 -24.10.2016-ՏՀ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1076 -29.09.2016-ՊԻ-010 | |
2. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիր |
1106 -27.10.2016-ՖՎ | |
3. |
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-1107 -28.10.2016-ՏՀ-010/0 | |
բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-11071 -28.10.2016-ՏՀ-010/0 | ||
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-11072 -28.10.2016-ՏՀ-010/0 | ||
4. |
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին |
Կ-1115 -11.11.2016-ՊԱ-010/0 | |
բ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին |
Կ-11151 -11.11.2016-ՊԱ-010/0 | ||
գ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-11152 -11.11.2016-ՊԱ-010/0 | ||
5. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
||
1. |
2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնություն |
Ն-1114 -09.11.2016-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ քաղ. Երևան ԱԺՈ-253-Ն
Գ. Սահակյան
14 նոյեմբերի 2016 թվականի,
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|