ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1301-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի ձևակերպման կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը (ռուսերենով և հայերենով)` համաձայն N 3 հավելվածի.
4) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ
1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպվում է սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում:
2. Համապատասխանության սերտիֆիկատների ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատների հավելվածների ձևաթղթերը (այսուհետ` ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվառման ձևաթղթեր, ունեն պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում`
1) դրական արտացոլման գիլյոշի պատկեր.
2) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.
3) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.
4) տպագրական համար (սերիայի նշան` սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ):
3. Ձևաթղթերը պատրաստվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տպագրական եղանակով: Ընդ որում, Բելառուսում պատրաստվող ձևաթղթի տպագրական համարը ներառում է «Սերիա BY», Ղազախստանում պատրաստվողը` «Սերիա KZ», Ռուսաստանի Դաշնությունում պատրաստվողը` «Սերիա RՍ», իսկ Հայաստանի Հանրապետությունում պատրաստվողը` «Սերիա AM» նշանը:
4. Ձևաթղթերը լրացվում են ռուսերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն (բացի պետության անվանումից) և արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:
5. Համապատասխանության սերտիֆիկատի հակառակ կողմը կարող է լրացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի պետական լեզվով` սույն կանոններով նախատեսված կարգի համաձայն:
6. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև բառերի կրճատումը և տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:
7. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:
8. Համապատասխանության սերտիֆիկատում նշվում է հետևյալը (համապատասխանության սերտիֆիկատի վրա դաշտերի համարակալումը բացակայում է)՝
1) 1-ին դաշտում` մակագրություններ, որոնք արված են 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`
ա. 1-ին տող` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»,
բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
2) 2-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն` նշելով «ՄՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և պետության կոդը` Բելառուս` BY, Ղազախստան` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RՍ, Հայաստանի Հանրապետություն` AM.
3) 3-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
4) 4-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.
5) 5-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատ տրված սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրված հավատարմագրման մարմնի անվանումը.
6) 6-րդ դաշտում` հայտատուի լրիվ անվանումը` ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի դեպքում կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
7) 7-րդ դաշտում` արտադրողի լրիվ անվանումը, ներառյալ` գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում.
8) 8-րդ դաշտում` տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրված է համապատասխանության սերտիֆիկատ, ներառյալ`
ա. արտադրանքի լրիվ անվանումը,
բ. արտադրանքի մասին տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն),
գ. փաստաթղթի անվանումը և ռեկվիզիտները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ),
դ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները.
9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն.
10) 10-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.
11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց).
12) 12-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.
13) 13-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում սերտիֆիկատի գործողության ուժի մեջ մտնելու ամսաթիվը` ձևակերպված ըստ միասնական ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
14) 14-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
15) 15-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում), սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի), փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը:
9. 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է ներկայացվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է համապատասխանության սերտիֆիկատի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունները, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում): Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:
10. Անհրաժեշտության դեպքում տրված համապատասխանության սերտիֆիկատների պատճենները նախապատրաստվում են հայտատուի կողմից A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են նրա ստորագրությամբ:
(10-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն)
(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ
1. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը հանդիսանում է արտադրանք արտադրող կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչ կամ դիստրիբյուտոր (այսուհետ` հայտատու):
2. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) լրացվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:
3. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն` բացառությամբ սույն կանոնների 7-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
4. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է ռուսերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն (բացի պետության անվանումից), ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:
5. Համապատասխանության հայտարարագրի հակառակ կողմը կարող է լրացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի պետական լեզվով` սույն կանոններով նախատեսված կարգի համաձայն:
6. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև բառերի կրճատումը և տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:
7. Համապատասխանության հայտարարագրում նշվում է հետևյալը (համապատասխանության հայտարարագրի վրա դաշտերի համարակալումը բացակայում է)՝
1) 1-ին դաշտում` հայտատուի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի համար, բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համարը, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 2-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը: Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ է, այդ դաշտը չի լրացվում.
3) 3-րդ դաշտում լրացվում են տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր, այդ թվում`
ա. արտադրանքի լրիվ անվանումը,
բ. արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն),
գ. արտադրողի լրիվ անվանումը, ներառյալ` գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում,
դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումները և ռեկվիզիտները (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, տեխնիկական պայմաններ, ձեռնարկության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ), ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը,
ե. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն,
զ. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները.
4) 4-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները).
5) 5-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց).
6) 6-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.
7) 7-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագրի գործողության ուժի մեջ մտնելու և դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
8) 8-րդ դաշտում` հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը.
9) 9-րդ դաշտում լրացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն` նշելով «ՄՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և պետության ծածկագիրը` Բելառուս` BY, Ղազախստան` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RՍ, Հայաստանի Հանրապետություն` AM.
10) 10-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը` ձևակերպված ըստ միասնական ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով):
(7-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն)
8. 3-րդ, 5-րդ և 6-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է բերվել հավելվածում, որը հանդիսանում է համապատասխանության հայտարարագրի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում հղում է կատարվում հավելվածին` նշելով թերթերի քանակը:
(8-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն)
9. Անհրաժեշտության դեպքում, գրանցված համապատասխանության հայտարարագրի պատճենները նախապատրաստվում են համապատասխանության հայտարարագիրն ընդունող անձի կողմից A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են նրա ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):
(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ
(ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ)
Единая форма сертификата соответствия требованиям
технического регламента Евразийского экономического союза
ЕАС (3) |
ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ СЕРТИФИКАТ СООТВЕТСТВИЯ |
|
(1) |
N ТС _________________________(2)
Серия N ______________________(4)
ОРГАН ПО СЕРТИФИКАЦИИ ____________________________(5) ЗАЯВИТЕЛЬ __________________________________________(6) ИЗГОТОВИТЕЛЬ ______________________________________(7) ПРОДУКЦИЯ __________________________________________(8) КОД ТН ВЭД ТС _______________________________________(9) СООТВЕТСТВУЕТ ТРЕБОВАНИЯМ _______________________(10) СЕРТИФИКАТ ВЫДАН НА ОСНОВАНИИ __________________(11) ДОПОЛНИТЕЛЬНАЯ ИНФОРМАЦИЯ ______________________(12) СРОК ДЕЙСТВИЯ С (13) ПО ВКЛЮЧИТЕЛЬНО (14) | ||||
М. П. |
Руководитель (уполномоченное |
_________ (подпись) |
________________ (инициалы, фамилия) |
(15) |
Эксперт (эксперт-аудитор) |
_________ (подпись) |
________________ (инициалы, фамилия) |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
||
ԵԱՀ (3) |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
(1) |
N ՄՄ ______________ (2)
ՍԵՐԻԱ ___N _______ (4)
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ _______________________________________ | (5) |
ՀԱՅՏԱՏՈՒ ______________________________________________________ | (6) |
ԱՐՏԱԴՐՈՂ _____________________________________________________ | (7) |
ԱՐՏԱԴՐԱՆՔ ____________________________________________________ | (8) |
ՄՄ ԱՏԳ ԱԱ ԿՈԴ ________________________________________________ | (9) |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ____________________________ | (10) |
ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է _______________________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ | (11) |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _________________________________ | (12) |
(13) |
|
(14) |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՍԿՍԱԾ | ՄԻՆՉԵՎ | ՆԵՐԱՌՅԱԼ |
Կ.Տ. Սերտիֆիկացման մարմնի ղեկավար (լիազորված անձ) |
_____________ | _______________________________ |
(15) | (ստորագրությունը) | (անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) |
Փորձագետ (փորձագետ-աուդիտոր) |
||
(փորձագետներ (փորձագետ-աուդիտորներ) | _____________ | __________________________________ |
(ստորագրությունը) | (անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ
(ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ)
I. Единая форма декларации о соответствии требованиям
технического регламента Евразийского экономического союза
ЕАС |
ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ |
Заявитель ____________________________________________________(1) в лице _______________________________________________________(2) заявляет, что _________________________________________________(3) соответствует требованиям _____________________________________(4) Декларация о соответствии принята на основании __________________(5) Дополнительная информация ___________________________________(6) Декларация о соответствии действительна с даты регистрации по ______ _____________включительно (7) |
___________(подпись) |
_________________________________________________ |
(8) |
М.П.
Сведения о регистрации декларации о соответствии:
Регистрационный номер декларации о соответствии: ТС № ___________(9)
Дата регистрации декларации о соответствии ______________________(10)
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
||
ԵԱՀ |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ |
|
Հայտատու_____________________________________________________ | (1) | |||||||
Ի դեմս________________________________________________________ | (2) | |||||||
Հայտարարում է, որ______________________________________________ | (3) | |||||||
Համապատասխանում է________________________________պահանջներին | (4) | |||||||
Համապատասխանության հայտարարագիրն ընդունված է_________հիման վրա | (5) | |||||||
Լրացուցիչ տեղեկատվություն_______________________________________ | (6) | |||||||
Համապատասխանության հայտարարագիրն ուժի մեջ է գրանցման ամսաթվից մինչև____ | ||||||||
_______ներառյալ | (7) | |||||||
| ||||||||
|
(8) | |||||||
Համապատասխանության հայտարարագրի գրանցման վերաբերյալ տեղեկություններ. | ||||||||
Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, ՄՄ N ____________________ | (9) | |||||||
Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը ______________________ | (10) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.08.2017, N 956-Ն | 02.09.2017, N 1301-Ն | |
30.06.2016, N 668-Ն | 16.07.2016, N 1301-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|