Գլխավոր տեղեկություն
Номер
N 133-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2016
Дата вступления в силу
11.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2016 թվականի N 133-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի «Արտահանմանն աջակցելու նպատակով արտահանման աջակցման խորհուրդ ստեղծելու, արտահանման աջակցման խորհրդի աշխատակարգը, աջակցություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտերի ներկայացման և գնահատման, հայտերի հավանության արժանացման և աջակցության տրամադրման ընթացակարգը, տեղական արտադրության ապրանքների արտահանման համար օժանդակություն ստանալու հայտի և արտահանման օժանդակություն ստանալու նպատակով ներկայացվող դիմումի ձևերը հաստատելու և 2016 թվականի ընթացքում արտահանման անմիջական աջակցության տրամադրման համար գերակա համարվող Հայաստանի Հանրապետության արտադրանքի տեսակների ցանկը հաստատելու մասին» N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտահանմանն աջակցելու նպատակով արտահանման աջակցման խորհուրդ ստեղծելու, արտահանման աջակցման խորհրդի անհատական կազմը հաստատելու և 2016 թվականի ընթացքում արտահանման անմիջական աջակցության տրամադրման համար գերակա համարվող Հայաստանի Հանրապետության արտադրանքի տեսակների ցանկը հաստատելու մասին».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը.

3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) աջակցության տրամադրման գործիքը և տրամադրման ընթացակարգ-ուղեցույցը հաստատվում են արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ:».

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը.

5) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քննարկման է ներկայացնում աջակցության մեխանիզմների և դրանց տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ առաջարկություններ` կախված տվյալ ժամանակահատվածում առկա մարտահրավերներից և հաստատում է դրանք.

2) լսում և ընդունում է հաշվետվություններ հաստատված գործիքների փաստացի կիրառման և ընթացքի վերաբերյալ.

3) անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջինիս կողմից համապատասխան հանձնարարականներ տալու նպատակով:».

6) որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Խորհրդի աշխատանքների կազմակերպչական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 10

Երևան