Գլխավոր տեղեկություն
Номер
N 439-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.04.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2015
Дата вступления в силу
28.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 439-Ա

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 27-ի N 439-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնող պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային քաղաքականության մշակման և վարչարարության իրականացման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Մասնագիտացված, տարածաշրջանային մաքսատներ և մաքսային կետեր ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային ու բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերի ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումների` նշված անձանց պատկանող շինություններում գտնվելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2015 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման և մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

(կետն ուժը կորցրել է 16.12.15 N 1222-Ա)

11.

«Մաքսային վիճակագրության վարման նպատակով մաքսային մարմիններին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուից պահանջվող ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2170-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

17.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի N 569-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

18.

«Մաքսատուրքի վճարման ժամկետի փոփոխությամբ ներմուծվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

19.

(կետն ուժը կորցրել է 16.12.15 N 1222-Ա)

20.

«Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանող լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

21.

«Մաքսային հսկողության գոտիներ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

22.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

23.

(կետն ուժը կորցրել է 27.04.16 N 345-Ա)

24.

«Մաքսային ապահովման միջոցների պատրաստման նկատմամբ պահանջները և դրանց կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

25.

«Արտագնա մաքսային ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

26.

«Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

27.

«Այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմա-նելու մասին, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում՝ դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

28.

«Կախված մաքսային հայտարարագրման եղանակից (գրավոր, էլեկտրոնային), մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակներից և ապրանքներ տեղափոխող անձանցից` ապրանքների մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվող փաստաթղթերի կրճատ ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

29.

«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

30.

(կետն ուժը կորցրել է 16.12.15 N 1222-Ա)

31.

«Ապրանքների նշանակման վայրերի փոփոխության դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

32.

«Փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

33.

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

34.

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

35.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

36.

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

37.

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

38.

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

39.

«Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

40.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

41.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

42.

(կետն ուժը կորցրել է 16.12.15 N 1222-Ա)

43.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

44.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

45.

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով բացթողնված ապրանքների իրացման, ոչնչացման կամ վերամշակման կազմակերպման լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

46.

«Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

47.

«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

48.

«Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

49.

«Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու ու լիազոր մարմինները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

50.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 16.12.15 N 1222-Ա, 27.04.16 N 345-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան