ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2016 թվականի N 35-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1501-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի չբաշխված բնակարանները բաշխելու մասին» N 1501-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը և 7-րդ կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետի 5-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով,
բ. 6-րդ կետի 2-րդ սյունակում «Բաշիր» բառը փոխարինել «Զարիֆ» բառով.
3) N 3 հավելվածում՝
ա. 13-րդ կետի վերջին՝ 6-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով,
բ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ և 19-րդ կետերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 26 Երևան |