ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2012 թվականի N 234-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պետական կառավարման համակարգում աշխատանքային գործընթացների կառավարման և արդյունքների գնահատման բնագավառում փորձի փոխանակման նպատակով 2012 թվականի մարտի 24-27-ը Չեխիայի Հանրապետություն և 2012 թվականի մարտի 28-31-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 20-ի N 234-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Չեխիայի Հանրապետություն ԵՎ Շվեյցարիայի Համադաշնություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Գևորգյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ | ||
Է. Գևորգյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ | ||
| |||
Ա.Շահնազարյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար | ||
Ս. Քրմոյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար | ||
Կ. Իսախանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար | ||
Է. Ավետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն | ||
Ա. Մկրտչյան |
| ||
Ք. Արշակյան |
- թարգմանիչ |
(հավելվածը լրաց. 26.03.12 N 249-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.03.2012, N 249-Ա | 27.03.2012, N 234-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|