ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2012 թվականի N 423-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների համար 2012 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող առողջության ապահովագրության գործընթացների պատշաճ մակարդակով կազմակերպման, առողջապահության ոլորտում ֆինանսական հոսքերի կառավարման, մասնավորապես, առողջապահական ծառայությունների` ներառյալ դեղերի գների կարգավորման, պետական գնումների մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ և մինչև 2012 թվականի հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք քննարկումների արդյունքների վերաբերյալ.
2) նախապատրաստել առաջարկությունների փաթեթը և մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 15-ի N 423-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
Ա. Տեր-Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Ի. Աբգարյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ժ. Ասատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Մ. Ղամբարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ |
Ա. Կեսոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ |
Ա. Մինասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ |
Ա. Փարսադանյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Վ. Ավանեսյան |
- «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Օհանջանյան |
- «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |