ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 125-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-287-Ն, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-286-Ն, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-288-Ն և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-290-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` որոշման հավելվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 16-ի N 125-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N N |
Միջոցառման անվանումը |
Ժամկետը |
Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Սեղմ ժամկետներում անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. փետրվարի |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
«Անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, ինչպես նաև ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. փետրվարի |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. փետրվարի |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
4. |
«Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. փետրվարի |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. փետրվարի |
ՀՀ կառավարությանն առընթեր |
ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
«Անձնագիր և նույնականացման քարտ ստանալու և փոխանակելու դիմումների ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. փետրվարի |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
7. |
«Անձնագիրը և նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
«Հանրային ծառայությունների համարանիշի ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |