ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1617-Ն
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԱՌԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ԿՐՃԱՏ ԱՆՈՒՆԸ՝ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 289 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, օգտագործելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգերը հաստատելու մասին» N 289 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԱՌԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ԿՐՃԱՏ ԱՆՈՒՆԸ՝ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «հայ», «Հայաստան», «հայկական» բառերն ու դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու հետ կապված հարցերը:
2. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել միայն ֆիրմային անվանման գրանցման հայտի հիման վրա, որին կից պետք է ներկայացվի սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը) և սույն կարգին կից ձևի հավաստագիրը:
3. Գրանցում ստանալուց հետո ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ սույն կարգի 2-րդ կետում նշված բառերը և (կամ) դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու և պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը) մինչև այդ տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ գործակալություն) ներկայացվելու դեպքում: Ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ «հայ», «Հայաստան», «հայկական» բառերի և դրանց թարգմանությունների օգտագործման թույլտվության տրամադրման տարվա հաշվարկի սկիզբ համարվում է ֆիրմային անվանման (փոփոխության) գրանցման օրը:
4. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց նախատեսված պետական տուրքի վճարման, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ:
5. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անվան մեջ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներ օգտագործելու համար անհրաժեշտ է ստանալ մարզի անվանման համար` համապատասխան մարզպետի, իսկ համայնքի անվանման համար` համապատասխան համայնքի ղեկավարի թույլտվությունը:
6. Հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ֆիրմային անվանման մեջ կարող է օգտագործվել գործակալության կողմից տրված թույլտվության հիման վրա, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին՝ սույն կարգին կից ձևի հավաստագրի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
քաղ. Երևան |
___ ____________ 20 թ. |
Ես՝ __________________________________________________________ , տեղեկացնում եմ,
(անունը, հայրանունը, ազգանունը)
որ գրանցման ենթակա _____________________________________________________ ֆիրմային
(գրանցվող ֆիրմայի անվանումը)
անվանումը չի օգտագործվի ի վնաս հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, հոգևոր կամ մշակութային ժառանգություն համարվող խորհրդանիշերին, չի ստվերի որևիցե մեկի պատիվը, հեղինակությունը, համբավը, արժանապատվությունը:
__________________ |
__________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |