ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2001 թվականի N 205
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 449 որոշման 1-ին կետը և դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի N 449 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 830 որոշումը:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Մովսիսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Տեր-Սիմոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Եսայան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ |
Ե. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Աբովյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Անդրեասյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Դ. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Բարսեղյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Լ. Յոլյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Թոփուզյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Երիցյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ռ. Մարկոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ |
Ֆ. Զաքարյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Աբգարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
Ա. Թամազյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության վարչության պետ |
Վ. Ջիլավյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ |
Ա. Ղազարյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
Ժ. Մարկոսյան | - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն |
Գ. Թաթուլյան | - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն |
Ն. Հակոբյան | - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Ն. Բաղդասարյան | - Հայ օգնության միության վարչության ատենապետուհի |
Ռ. Լևոնյան | - Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ |
Գ. Բոշյան | - Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահի պաշտոնակատար |
Հ. Ստեփանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) |
Ա. Սիմոնյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
(Կազմը փոփ. 27.06.01 N 472, փոփ., լրաց. 01.08.01 N 569, փոփ. 19.10.01 N 748)