ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
7 մայիսի 2010 թ. |
N 107-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի Երևան քաղաքի քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի1-ին կետին համապատասխան` քաղաքաշինական գործունեության ոլորտում Երևանի քաղաքապետի լիազորությունը (բացառությամբ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման լիազորության) պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին` հետևյալ քաղաքաշինական օբյեկտների մասով.
1) բազմաբնակարան շենքերում բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ դրանց գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխությունների իրականացում.
2) բազմաբնակարան շենքերում առաջին հարկի լուսային բացվածքները մուտքերի վերակառուցման շինարարության թույլտվության տրամադրում` Երևանի քաղաքապետի կողմից համաձայնեցված նախագծի հիման վրա.
3) մետաղական ավտոտնակը նույն չափերով մետաղական նոր ավտոտնակով փոխարինման համար թույլտվության տրամադրում:
(1-ին կետը փոփ. 26.11.10 N 158-Ն)
2. Սահմանել, որ քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս պետական կամ համայնքային սեփականություն չհամարվող հողամասում անհատական բնակելի տան կառուցումից և վերակառուցումից (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու ձեղնահարկը) և դրա օժանդակ շինությունների կառուցումից բացի այլ քաղաքաշինական գործունեության իրականացումն ունի քաղաքային նշանակություն և այդ մասով լիազորությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը, այդ թվում` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման լիազորության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ
Գ. Բեգլարյան