«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 681-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Խնկոյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 61 հավելվածների,
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
(1-ին կետը փոփ. 14.10.10 N 1359-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշման 1-ին կետով սահմանված գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 4 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 11 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 21 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 31 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 41 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 5 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 51 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 6 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 61 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Խնկոյան համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավարևմտյան մասում:
Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 43 կմ է:
Համայնքը հյուսիսային կողմից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին: «Բ»-«Գ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին: «Բ»-«Գ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Հարթագյուղի համայնքին: «Գ»-«Դ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Կամո համայնքին, «Դ»-«Ա» հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Ջաջուռ համայնքին:
ԽՆԿՈՅԱՆ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Շիրակի մարզի Ջաջուռ, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքների «Ա» հանգուցային կետից 2176.9 մ նիշ ունեցող բլրի գագաթից սահմանագիծն անցնում է դեպի արևելք` 591.02 մ, հասնում ջրբաժանի վրա դրված թիվ 1 սահմանակետը: Թիվ 1 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք` 642.7 մ, հասնում թիվ 2 կետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, հասնում վարելահողի եզրի թիվ 3 կետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք ջրբաժանով հասնում թիվ 4 կետին և վարելահողով հասնում Փամբակ գետի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք (երկու կողմից վարելահող) անցնելով 129.79 մ հասնում է թիվ 6 սահմանակետը ու կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնում է 648.36 մ վարելահողի միջնակով հասնում թիվ 7 կետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնում է 373.41 մ` հատելով Խնկոյան մտնող ճանապարհը հասնում թիվ 8 կետին: Թիվ 8 կետից վարելահողի եզրով սահմանագիծը հասնում է Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4190.76 մ է:
ԽՆԿՈՅԱՆ-ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 316.0 մ, հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 1 կետին, այնուհետև ջրանցքով շարունակվում դեպի արևմուտք, անցնում 120.64 մ հասնում թիվ 2 կետը, այնուհետև թեքվում դեպի հարավ, անցնում 99.04 մ, հասնում թիվ 3 կետին, այնուհետև թիվ 3 կետից դեպի հարավ-արևելք` 197.5 մ, հասնում թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է թիվ 6 կետով, այնուհետև ջրբաժանով հասնում բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 1004.08 մ, հասնում թիվ 8 կետին, այնուհետև անցնելով ջրբաժանով հասնում է 1956.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 կետին: Թիվ 9 կետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ 281.73 մ հասնում ջրհավաքի թիվ 10 կետին: Թիվ 10 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 11-12-13 սահմանակետերով, հասնում բլրի գագաթի թիվ 14 կետին: Թիվ 14 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 228.42 մ ու հասնում 2292.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Խնկոյան, Հարթագյուղ և Շիրակի մարզի Կամո համայնքների բաժանման «Գ» հանգուցային կետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5602.41 մ է:
ԽՆԿՈՅԱՆ-ԿԱՄՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
«Դ» հանգուցային կետից, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Ջաջուռ և Լոռու մարզի Խնկոյան համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ջրբաժանի գագաթների վրայով դեպի հարավ-արևելք անցնելով 429.2 մ հասնում է թիվ 1 կետին, քիչ թեքվելով հարավ-արևելք անցնելով 281.4 մ հասնում է թիվ 2 կետին, նորից քիչ թեքվելով դեպի հարավ անցնելով լանջերի և գագաթների վրայի թիվ 3-4 կետերով` 1636.3 մ հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Լոռու մարզի Խնկոյան և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման սահմանակետը:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2346.86 մ է:
ԽՆԿՈՅԱՆ-ՋԱՋՈՒՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»
«Ա» հանգուցային կետից սահմանագիծն իջնելով հարավ, անցնելով 585.9 մ հասնում է թիվ 1 կետին, այնուհետև կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 352.9 մ, հասնում է թիվ 2 կետին, թիվ 2 կետից սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք անցնելով 629.6 մ հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրին գտնվող թիվ 3 կետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրով 322.9 մ, հասնում է 2154.2 մ նիշ ունեցող թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրով և թիվ 5 կետով 733.9 մ, հասնում է «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ջաջուռ, Շիրակի մարզի Կամո և Լոռու մարզի Խնկոյան համայնքների տարածքների բաժանման կետ:
«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2625.28 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 71 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 8 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)
Հավելված N 81 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)