ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2010 թվականի N 341-Ա
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիuի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ uտեղծելու մաuին» ՆՀ-896 հրամանագրի`
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկել հետևյալ ներկայացուցիչներին`
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ.
«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հաuարակական կազմակերպության նախագահ.
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն.
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն.
«Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի տնօրեն.
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն.
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնoրեն.
«Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ.
«Սորսիո» ՓԲԸ-ի տնօրեն.
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն.
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տեխնիկական տնօրեն.
«Ֆայբերնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն.
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն.
«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն.
«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի մաuին» N 141-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|