ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1390-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկով (այսուհետ` ցանկ) նախատեսված փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձի (այսուհետ` անձ), Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` վարչություն) ներկայացնելու, ինչպես նաև վարչության կողմից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու ընթացակարգերը և ժամկետները:
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ ցանկի 1-ին կետի 1-7-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է վարչություն:
3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.
2) օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության oտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):
4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-7-րդ և համապատասխանաբար 9-րդ, 10-րդ կամ 11-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-8-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ցանկի 1-ին կետի 1-7-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն,
2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
8. Քաղաքացիություն չունեցող անձը սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելիս ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացնում է ցանկի 1-ին կետի 14-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը:
9. Սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն օտար լեզվով փաստաթղթերը ներկայացնում է նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:
10. Սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս անձը լրացնում է հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի: Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում հարցաթերթիկն անձը լրացնում է վարչությունում` անձամբ:
11. Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Հարցաթերթիկն ստորագրում են անձը և դիմումն ընդունող պաշտոնատար անձը:
12. Վարչությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը ցանկի 1-ին կետի 3-րդ, 8-12-րդ և 14-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է անձին, իսկ ցանկի 2-րդ կետի 3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է քաղաքացուն:
13. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր:
14. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկն անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգումից հետո 10-օրյա ժամկետում փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթը և դրանց վերաբերյալ եզրակացությունը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
(14-րդ կետը փոփ. 29.01.10 N 59-Ն)
15. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում փաստաթղթերն ստանալուց հետո դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերը և դրանց վերաբերյալ եզրակացությունը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
16. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դրանք` իր եզրակացության հետ միասին, ուղարկում է վարչություն:
(16-րդ կետը փոփ. 29.01.10 N 59-Ն)
17. Վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչություն է ներկայացնում իր եզրակացությունը:
(18-րդ կետը փոփ. 29.01.10 N 59-Ն)
19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին:
(19-րդ կետը խմբ. 29.01.10 N 59-Ն)
20. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարչությունն անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման օր:
21. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարչությունն անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր:
22. Անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իսկ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում նաև` հայոց լեզվի իմացության ստուգումից հետո 10-օրյա ժամկետում փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթի հետ միասին վարչությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
23. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում վարչությունը փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
24. Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչություն են ներկայացնում իրենց եզրակացությունները:
(24-րդ կետը փոփ. 29.01.10 N 59-Ն)
25. Վարչությունը սույն կարգի 24-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու մյուս եզրակացությունների հետ միասին, իսկ սույն կարգի 2-րդ կետով և 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում նաև՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ստուգման թեսթի հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին:
(25-րդ կետը խմբ. 29.01.10 N 59-Ն)
26. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար քաղաքացին ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.
2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
27. Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս քաղաքացին լրացնում է հարցաթերթիկ` համաձայն N 2 ձևի:
28. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում են սույն կարգի 22-25-րդ կետերով նախատեսված կարգով:
29. Սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում են սույն կարգի 13-19-րդ կետերով նախատեսված կարգով:
30. Մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը` այդ հրամանագրին առնչվող փաստաթղթերում կատարված որևէ փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը դրա մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:
31. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու կամ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին:
(31-րդ կետը լրաց. 29.01.10 N 59-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
1. | Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները) |
2. | Ծննդյան oրը, ամիսը և տարեթիվը |
3. | Ծննդյան վայրի լրիվ անվանումը |
4. | Ազգությունը (եթե փոխել եք` երբ և պատճառները) |
5. | Քաղաքացիությունը (հպատակությունը) |
6. | Եթե ունեք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացի եք |
7. | Բնակվե՞լ եք այլ պետություններում (ե՞րբ և որտե՞ղ) |
8. | Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած) |
9. | Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել) |
10. | Ունե՞ք, արդյոք, գիտական աստիճան և գիտական կոչում |
11. | Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ |
12. | Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ) |
13. | Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար) |
14. | Բնակվելով արտասահմանում Ձեր քաղաքական կամ կրոնական համոզմունքների համար ենթարկվե՞լ եք, արդյոք, հետապնդման |
15. | Ունեցե՞լ եք, արդյոք, մասնակցություն ռազմական կամ պատերազմական գործողությունների, եթե այո` նշեք մասնակցության երկիրը, գործողությունների ժամանակը, զբաղեցրած պաշտոնը: Գտնվե՞լ եք, արդյոք, գերության մեջ |
16. | Ե՞րբ եք ժամանել Հայաստանի Հանրապետություն |
17. | Հայաստանի Հանրապետություն գալու նպատակը |
18. | Նախկինում եղե՞լ եք Հայաստանի Հանրապետությունում (ե՞րբ և ի՞նչ նպատակով) |
19. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:
Ազգակցական կապը | Անունը, ազգանունը, հայրանունը | Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | Ազգությունը | Քաղաքացիու-թյունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը | Մշտական բնակության վայրը |
20. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:
Օրը, ամիսը և տարեթիվը |
Աշխատանքի (ուսման) վայրի անվանումը, զբաղեցրած պաշտոնը |
Աշխատանքի (ուսման) գտնվելու վայրը (հասցեն) | |
ընդունվելու | ազատվելու | ||
21. | Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ | |
22. | Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը | |
23. | Քաղաքացիություն ստանալու դրդապատճառները | |
24. | Մշտական բնակության վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում) |
25. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են հարցաթերթիկին`
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
26. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, նշված տվյալներից բացի
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
27. Ծառայողական նշումներ`
________________________________________________ - ը ունի` (անունը, ազգանունը)
ա) անձնագիր _____________________________________________ (սերիան, համարը, անձնագիր տվող կազմակերպության անվանումը)
տրված` ______ ________ թ. մինչև ______ ___________ թ. ժամկետով.
բ) ____________ կացության կարգավիճակ ________________________ (հատուկ անձնագրի
_________________________ , տրված` _________________ կողմից` վկայականի սերիան և համարը)
______ _____________ թ. մինչև ______ _____________ թ. ժամկետով.
գ) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական _________________ (սերիան և համարը)
__________________________ տրված` _________________ կողմից`
____ ____________ թ. մինչև ______ ________________ թ. ժամկետով: |
28. Հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց
_______________________________________________________
(ընդունող պաշտոնատար անձի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)
______ ______________________ 200 թ.
(ընդունման ամսաթիվը)
29. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`
_______________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը լրաց. 29.01.10 N 59-Ն)
Ձև N 2
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. | Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները) | |
2. | Ծննդյան oրը, ամիսը և տարեթիվը | |
3. | Ծննդյան վայրի լրիվ անվանումը | |
4. | Ազգությունը (եթե փոխել եք` երբ և պատճառները) | |
5. | Եթե ունեք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացի եք | |
6. | Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած) | |
7. | Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել) | |
8. | Ունե՞ք, արդյոք, գիտական աստիճան և գիտական կոչում | |
9. | Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ | |
10. | Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ) | |
11. | Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար) | |
12. | Ունե՞ք, արդյոք, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ | |
13. | Եղե՞լ եք, արդյոք, արտասահմանում` ե՞րբ և ի՞նչ նպատակով: Եթե մեկնել եք Հայաստանի Հանրապետությունից, ապա ո՞ր թվականին |
14. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:
Ազգակցական կապը | Անունը, ազգանունը, հայրանունը | Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | Ազգությունը | Քաղաքացիու-թյունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը | Մշտական բնակության վայր |
15. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:
Օրը, ամիսը և տարեթիվը | Աշխատանքի (ուսման) վայրի անվանումը, զբաղեցրած պաշտոնը |
Աշխատանքի (ուսման) գտնվելու վայրը (հասցեն) | |
ընդունվելու | ազատվելու | ||
16. | Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ | |
17. | Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը | |
18. | Քաղաքացիությունը դադարեցնելու դրդապատճառները, ո՞ր երկրի քաղաքացիություն պետք է ձեռք բերեք | |
19. | Մշտական բնակության վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում) |
20. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են հարցաթերթիկին`
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
21. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, նշված տվյալներից բացի
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
22. Ծառայողական նշումներ`
_________________________________________________ -ը ունի` (անունը, ազգանունը)
ա) անձնագիր ______________________________________________ (սերիան, համարը, անձնագիր տվող կազմակերպության անվանումը)
տրված` _____ _____________ թ. մինչև _____ ______________ թ. ժամկետով: |
23. Հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց
_______________________________________________________
(ընդունող պաշտոնատար անձի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)
_______ ______________________ 200 թ.
(ընդունման ամսաթիվը)
24. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`
_______________ |
_________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը լրաց. 29.01.10 N 59-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմում.
2) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.10 N 59-Ն)
3) անձնագիրը և դրա պատճենը,
4) 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
5) տեղեկանք առողջական վիճակի մասին.
6) տեղեկանք դատվածության մասին` անձի քաղաքացիության երկրից, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` ճամփորդական փաստաթուղթ տված երկրից.
7) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.10 N 59-Ն)
8) ծննդյան վկայականը և դրա պատճենը.
9) ամուսնության վկայականը և դրա պատճենը.
10) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.
11) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը.
12) հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը՝ ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ.
13) տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
14) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմում.
2) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.10 N 59-Ն)
3) անձնագիրը և դրա պատճենը.
4) 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
5) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.10 N 59-Ն)
6) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը.
7) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
8) զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար):
(Հավելվածը փոփ., խմբ. 29.01.10 N 59-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ
N ______
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի ________ հոդվածի` _____________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________ -ը հանդիսանում է Հայաստանի
Հանրապետության քաղաքացի:
_______ ___________________ 200 թ.
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |