040.0091.17.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1998 թվականի N 91
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն` ընդունման և պետական գրանցման համար:
(2-րդ կետը խմբ. 22.11.99 N 706)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ
1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:
2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:
(2-րդ կետը լրաց. 22.11.99 N 706)
3. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման և պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի և միավորների:
(Համարակալումը փոփ. 22.11.99 N 706)
4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից`
ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի, ինչպես նաև Երևանի քաղաքային համայնքի ծածկագիրն է` կազմված երկնիշ տառային կոդից, ըստ ISO 3166-2 («Կոդեր, երկրների և նրանց միջազգային ստանդարտի»): Մեքենայական մշակման ժամանակ տառային կոդը փոխարինվում է թվային կոդով.
բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.
գ) եթե անշարժ գույքի միավորը գտնվում է մարզի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս (կադաստրային սեկտոր), ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից.
դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից, և սկսվում է 0001-ից.
ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից:
Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 0001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 0001-ից.
4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում կատարված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա։
զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 22.11.99 N 706)
է) («է» ենթակետն ուժը կորցրել է 22.11.99 N 706)
(4-րդ կետը խմբ., փոփ. 22.11.99 N 706, լրաց., փոփ. 23.07.09 N 846-Ն)
5. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։
(5-րդ կետը լրաց. 22.05.08 N 494-Ն)