ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2010 թվականի N 252-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանի հետ կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով 2010 թվականի ապրիլի 15-17-ը Վրաստան գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ապրիլի 14-ի N 252-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-17-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Մ. Ղազարյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական |
Ն. Վարդանյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |