«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 122-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության» ձև թիվ 26-գտ (տարեկան) պետական վիճակագրական Հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 02-Ն)
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ» թիվ 01 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են ձեռնարկությանը պատկանող էգերից տվյալ տարում կենդանի վիճակում ծնված ձագերի (ներառյալ ծնվելու օրը վաճառված, մորթված և անկած) թիվը:
6. «Դրանցից անկել են» թիվ 02 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են կենդանի ծնվածների թվից անկած, ոչնչացված և կորած ձագերի թիվը: Դրսից ձեռք բերված մատղաշների անկումը այս տողով չի արտացոլվում:
7. «Վաճառվել է տոհմային նպատակների համար» թիվ 03 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են միայն տոհմային նպատակների համար վաճառված, իսկ «Իրացվել է մորթի ստանալու համար» թիվ 04 տողով` միայն մորթի ստանալու համար իրացված քանակները:
8. « 200 թ. հունվարի 1-ին առկա են` մեծահասակ արուներ» և «մեծահասակ էգեր» թիվ 05, 06 տողերով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետին առկա` 8 ամսականից բարձր արուների ու էգերի թիվը:
9. «Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ» թիվ 07 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հունվարի 1-ի դրությամբ հոտի համալրման համար թողնված, ընթացիկ տարում ծնված և դրսից ձեռք բերված մատղաշների քանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ o
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 26-գտ Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __122-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձիք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 12-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Ձևը փոփ. 30.01.09 թիվ 02-Ն)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ.
Տողի |
Ցուցանիշներ |
Քանակը (գլուխ) | |||
Աղվես |
Բևեռ- |
Ջրաքիս |
նուտրիա | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
01 |
Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ |
|
|
|
|
02 |
Դրանցից անկել են |
|
|
|
|
03 |
Վաճառվել է տոհմային նպատակների համար |
|
|
|
|
04 |
Իրացվել է մորթի ստանալու համար |
|
|
|
|
05 |
200 թ. հունվարի 1-ին առկա են` մեծահասակ արուներ |
|
|
|
|
06 |
մեծահասակ էգեր |
|
|
|
|
07 |
Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև, հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ |
|
|
|
|
«____» ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |