ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2010 թվականի N 148-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 10-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
2) 13-րդ կետից հանել «(բացի փաստաթղթերի պատճեններից)» բառերը և երկրորդ նախադասությունը.
3) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովն իրավազոր է, եթե ներկա են անդամների կեսից ավելին:».
4) 19-րդ կետը «հարցերից» բառից հետո լրացնել «(1 հարց՝ կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետից, 7 հարց՝ կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից, 1 հարց՝ կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից, 1 հարց՝ կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետից)» բառերով.
5) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`
1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.
2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝
ա. N 1 հավելվածից,
բ. N 2 հավելվածից.
3) հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ:».
6) 29-րդ կետը «վկայական» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 32-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով.
7) 30-րդ կետը լրացնել «և կահավորված լինի տեսախցիկով» բառերով.
8) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Միաժամանակ «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով:».
9) 35-րդ և 36-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Քննության առաջին փուլը տևում է մինչև 10 րոպե, երկրորդ փուլը` մինչև 15 րոպե:
36. Քննությունը կարող է դադարեցվել մինչև նշված ժամանակը լրանալը, եթե քննություն հանձնողը`
1) առաջին փուլում հրաժարվում է կատարել տարրերից որևէ մեկը.
2) երկրորդ փուլում հրաժարվում է կատարել քննություն ընդունողի՝ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (ձև N 1) մեջ նշված գործողությունները կատարելու մասին պահանջը կամ խախտում է ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրությունը:».
10) 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննությունն ընդունվում է քննական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ճանապարհային ոստիկանության մեկ ծառայողի կողմից:».
11) 39-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
12) 40-46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40. Քննության երկրորդ փուլում երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունները կատարելու հանձնարարականներ:
41. Վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ստուգվում է գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունների կատարման արդյունքներով:
42. Քննության առաջին փուլը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 4-ը կատարվել են ճիշտ:
43. Քննության երկրորդ փուլը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում առանց ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության խախտումների են կատարվել քննություն ընդունողի կողմից տրված՝ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողություններից առնվազն 7-ը:
44. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության երկու փուլերն էլ հանձնվել են դրական:
45. Քննության երկրորդ փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին:
46. Քննության վերջնական արդյունքները հաստատվում են գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ քննություն ընդունողի ստորագրությամբ:».
13) 47-րդ կետում, 50-րդ կետի 4-րդ ենթակետում և 51-րդ կետում «մոտոցիկլետ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «մոտոցիկլ» բառով` իր համապատասխան հոլովաձևերով.
14) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Մոտոսայլակի վարման քննությունն ընդունվում է սույն կարգի 34-38-րդ կետերով սահմանված կարգով, իսկ գնահատումը կատարվում է ավտոմոբիլի վարման գնահատման համար սույն կարգի 41-46-րդ կետերով սահմանված կարգով:».
15) 49-րդ կետում «ոտնյակներով» բառը փոխարինել «ոտնակներով» բառով.
16) 50-րդ կետի 4-րդ ենթակետում «վարել» բառը փոխարինել «ղեկավարել» բառով.
17) 54-րդ կետում «լուսանկարվում է» բառերը փոխարինել «նկարահանվում է» բառերով.
18) 55-րդ կետը «ցանկի» բառից հետո լրացնել «6-րդ կամ 7-րդ կետերով և» բառերով.
19) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություններ հանձնելու:».
20) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 56.1-ին կետով.
«56.1. ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով առանց որակավորման քննություններ հանձնելու տրվում է`
1) «շոֆեր-լյուբիտել (шофер-любитель)» կարգի դեպքում` «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք.
2) «շոֆեր-պրոֆեսիոնալ (шофер-профессионал)» կարգի դեպքում` «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:».
21) 57-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
22) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Փոխանակման դեպքում հին վարորդական վկայականը` դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչելուց հետո տնօրինողի ցանկությամբ վերադարձվում է իրեն, բացառությամբ սույն կարգի 65.1-ին կետում նշված դեպքերի, երբ վարորդական վկայականը առանց անվավեր ճանաչելու վերադարձվում է տնօրինողին:».
23) 59-րդ կետում «լուսանկարվում է» բառերը փոխարինել «նկարահանվում է» բառերով.
24) 60-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել «, իսկ մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը տրված վարորդական վկայականների կորստյան դեպքում` նաև ցանկի 11-րդ կետով նախատեսված փաստաթուղթը» բառերով և հանել երկրորդ նախադասությունը.
25) 61-րդ և 62-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում, այնուհետև տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:
62. Փաստաթղթերը քննական մարմին հանձնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:».
26) 63-րդ կետում «62-րդ կետով» բառերը փոխարինել «61-րդ և 62-րդ կետերով» բառերով.
27) 64-րդ և 65-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«64. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում նոր վարորդական վկայականի հետ անձին տրվում է վարորդական վկայականը փոխանակելու մասին որոշում (ձև N 5), իսկ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում՝ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու մասին որոշում (ձև N 6), և վերադարձվում է ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
65. Այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում կամ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տրվում է սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-4-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:».
28) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 65.1-ին և 65.2-րդ կետերով.
«65.1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
65.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:».
29) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«66. Այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները չեն փոխանակվում, և կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:».
30) 69-րդ կետում`
ա. «5-րդ» բառերից հետո լրացնել «, 8-րդ» բառերով,
բ. «4 x 6» թվերը փոխարինել «3 x 4» թվերով,
գ. հանել երկրորդ նախադասությունը.
31) 72-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով.
32) 73-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «վարչական իրավախախտման գործով որոշում ընդունելու համար վերցված և որոշման ընդունումից հետո հետ չստացված կամ» բառերը.
33) N N 1, 2, 3 և 4 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
34) որոշումը լրացնել նոր` NN 5 և 6 ձևերով` համաձայն հավելվածի.
«Ձև N 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
__________________________________________
(տրանսպորտային միջոցի կարգը (տեսակը)
____________________ |
______________________________ |
(քննության օրը, ամիսը, տարեթիվը) |
(քննություն հանձնողի ազգանունը, անունը, հայրանունը) |
___________________ |
__________________________ |
(անձնագրի սերիան, համարը) |
(քննական ավտոմոբիլի մակնիշը, համարանիշը) |
___________________ |
___________________ |
(քննության առաջին փուլի վայրը) |
(քննության երկրորդ փուլի վայրը) |
NN ը/կ |
Քննության անցկացման ընթացքում կատարվող գործողությունները |
Գործողության կատարման արդյունքը |
Կատարած սխալի նկարագիրը* |
I. Առաջին փուլ | |||
1. |
Նախապատրաստվել երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) |
ճիշտ / սխալ |
|
2. |
Սկսել երթևեկությունը |
ճիշտ / սխալ |
|
3. |
Առանց շարժիչը հանգցնելու, 20սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա |
ճիշտ / սխալ |
|
4. |
Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ |
ճիշտ / սխալ |
|
5. |
Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետընթացով կայանում |
ճիշտ / սխալ |
|
Առաջին փուլի արդյունքը |
դրական / բացասական |
Քննության 1-ին փուլն ընդունեց |
________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
II. Երկրորդ փուլ | |||
1. |
Նախապատրաստվել երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) |
ճիշտ / սխալ |
|
2. |
Սկսել երթևեկությունը |
ճիշտ / սխալ |
|
3. |
Կատարել երթևեկության գոտիների փոփոխություն |
ճիշտ / սխալ |
|
4. |
Շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը |
ճիշտ / սխալ |
|
5. |
Կատարել շրջադարձ |
ճիշտ / սխալ |
|
6. |
Կատարել հետադարձ |
ճիշտ / սխալ |
|
7. |
Կատարել վազանցը |
ճիշտ / սխալ |
|
8. |
Կանգնեցնել ավտոմոբիլը |
ճիշտ / սխալ |
|
Երկրորդ փուլի արդյունքը |
դրական / բացասական |
* Լրացվում է միայն գործողությունը սխալ կատարելու դեպքում:
Հատուկ նշումներ _______________________________________________
(նշել թույլ տրված իրավախախտումը)
__________________________________________________________
Քննության 2-ին փուլն ընդունեց |
________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Քննության ընդհանուր արդյունքը |
______________________________________ |
(դրական/բացասական) |
Քննությունն ընդունեցին |
________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
___ ___________20 թ. |
N____-Ա |
___________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու
(անունը, ազգանունը)
և վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ,
____________________________________________
(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)
կողմից տրված վարորդական դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա ընդունված քննությունների արդյունքները հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. __________________________ին տալ վարորդական վկայական
Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________
Ծննդյան ամսաթիվը ___ ___________թ. անձնագրի սերիան_______________ համարը
Բնակության վայրը _______________________________________________
Որոշման հիմքը _________________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնք վարելու համար տրվել է վարորդական վկայականը _____________________________________________________________
Հատուկ նշումներ ________________________________________________
|
Վարորդական վկայականի սերիան, համարը ____________________________ Տալու ամսաթիվը ____ ____________ 200 թ. Տիրոջ ստորագրությունը _____________________________________ |
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
_____________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ, ոստիկանության | __________ | ___________ | ______________ |
(կոչումը) |
(ստորագրությունը) |
(ազգանունը, անունը) | |
|
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
___ ___________20 թ. |
N____-Ա |
___________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու և
(անունը, ազգանունը)
վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ,
_____________________________________________________________
(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)
կողմից տրված վարորդական դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա
ընդունված քննությունների արդյունքները հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. ______________________________-ին վարորդական վկայական տալը մերժել:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Ճանապարհային ոստիկանության պետին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և Վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:
__________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ, ոստիկանության | __________ | ___________ | ______________ |
(կոչումը) |
(ստորագրությունը) |
(ազգանունը, անունը) | |
|
Ձև N 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՆԻՔԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԴՐՈՇՄԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Քննական մարմնի կողմից միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքն իրենից ներկայացնում է 30 մմ տրամագծով շրջանագիծ, որի արտաքին ուրվագծով գրված են «* Հայաստանի Հանրապետության ոստիկանություն * Ճանապարհային ոստիկանություն *» և «* Police of the Republic of Armenia * Road police *» բառերը, ներքին ուրվագծով` «Միջազգային ավտոմոբիլային երթևեկություն» և «Circulation Automobile International» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված կնիքի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը կնքած քննական մարմինը:
2. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերում օգտագործվող թույլատրող դրոշմակն իրենից ներկայացնում է 20 x 10 մմ չափսերի օվալ, որի արտաքին ուրվագծով գրված են «* ՀՀ ոստիկանություն * Ճանապարհային ոստիկանություն *» և «* Police of the RA * Road police *» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված դրոշմակի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը դրոշմած քննական մարմինը:
Մասշտաբ 2:1».
35) որոշմամբ հաստատված ցանկի`
ա. 2-րդ կետից հանել «, և դրանց պատճենները (պատճենները ներկայացվում են միայն տեսական քննության ժամանակ)» բառերը,
բ. 11-րդ կետում «(այլ երկրներում ստացած վարորդական վկայականների փոխանակման համար)» բառերը փոխարինել «(այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Երևան
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 24
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 148-Ն որոշման |
Ձև N 5
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
___ ___________20 թ. |
N____-Ա |
_______________________________-ի` վարորդական վկայականը փոխանակելու մասին դիմումի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 64-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. ____________________-ի ________________ վարորդական վկայականը փոխանակել
(սերիան, համարը)
Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________
Ծննդյան ամսաթիվը ____ ________թ. անձնագրի սերիան _____ համարը ___________
Բնակության վայրը _________________________________________________
Որոշման հիմքը ___________________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնց վարելու համար տրվել է վարորդական վկայականը ___________________________________________________________
Հատուկ նշումներ
|
Վարորդական վկայականի սերիան, համարը ________ Տալու ամսաթիվը ____ ____________ 20 թ. Տիրոջ ստորագրությունը __________________ |
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ, ոստիկանության | __________ | ___________ | ______________ |
(կոչումը) |
(ստորագրությունը) |
(ազգանունը, անունը) | |
|
Ձև N 6
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՐՑՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
___ ___________20 թ. |
N____-Ա |
_______________________________-ի` վարորդական վկայականը փոխանակելու մասին դիմումի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 64-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. _______-ին տալ ___________ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ
(սերիան, համարը)
Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________
Ծննդյան ամսաթիվը ____ _________թ. անձնագրի սերիան _____ համարը _______
Բնակության վայրը ______________________________________________
Որոշման հիմքը ________________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնց վարելու համար տրվել է վարորդական վկայականը ________________________________________________________
Հատուկ նշումներ
|
Վարորդական վկայականի սերիան, համարը ________ Տալու ամսաթիվը ____ ____________ 20 թ. Տիրոջ ստորագրությունը __________________ |
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
___________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ, ոստիկանության | __________ | ___________ | ______________ |
(կոչումը) |
(ստորագրությունը) |
(ազգանունը, անունը) | |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |