«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 մարտի 2007 թ. |
N 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ԵՎ ԵրԵՎանի ավագանու ընտրություններին ՈՐՊԵՍ ԹԵԿՆԱԾՈՒ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.02.09 N 6-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և հիմք ընդունելով 18-րդ հոդվածի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով և Երևանի ավագանու ընտրություններին որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 15-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 29/13-Ն, 2003 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 80-Ն որոշումները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ԵՎ ԵրԵՎանի ավագանու ընտրություններին որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ԵՎ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու
(վերնագիրը փոփ. 18.02.09 N 6-Ն)
1. Սույն կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) դրույթների համաձայն և կարգավորում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով և Երևանի ավագանու ընտրություններին որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
2. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար Օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը, ժամը` 00-ից և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ, ժամը` 00-ին:
Քվեարկության և նրա նախորդ օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է:
(2-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
3. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով` հավասար հիմունքներով:
4. Հանրապետության Նախագահի թեկնածուները, որպես թեկնածու գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից օգտվում են վիճակահանության արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամանակացույցերին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
5. Թեկնածուները, որպես թեկնածու գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն վճարովի հիմունքներով, հավասար պայմաններում (եթերաժամի հավասար տևողության հնարավորություն, միևնույն սակագին) պայմանագրային կարգով, օգտվել Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստառադիոընկերությունների եթերաժամերից` ուղիղ եթերով կամ ներկայացված տեսաձայներիզների միջոցով:
(5-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
6. Վճարովի հիմունքներով եթերաժամից օգտվելու համար վճարումները կատարվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հիմնադրամի միջոցներից` միայն անկանխիկ (փոխանցումով):
7. Հեռուստառադիոընկերությունների եթերաժամերից օգտվելու պայմանները (ուղիղ եթերի համար հեռուստառադիոընկերություն ներկայանալու կամ տեսաձայներիզները ներկայացնելու ժամանակը, անկանխիկ վճարման (փոխանցման) հանձնարարականը ներկայացնելը և այլն) կարգավորվում են եթերաժամի պատվիրատուի և հեռուստառադիոընկերության միջև կնքված պայմանագրով:
Այս պայմանագիրը հեռուստառադիոընկերության եթերաժամից օգտվող նույն ընտրության նախընտրական քարոզչության բոլոր մասնակիցների համար պետք է սահմանի հավասար պայմաններ:
8. Եթերաժամ տրամադրելու համար պայմանագիր կնքելիս թեկնածուի, որպես թեկնածու գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքի անունից կարող է հանդես գալ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապատասխան ընտրական հանձնաժողովում գրանցված լիազոր ներկայացուցիչը կամ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից լիազորված այլ անձ: Պայմանագիր կնքելու համար ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի վկայականի լուսապատճենը կամ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից տրված լիազորագիրը, լիազոր ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը, համապատասխան բանկում բացված` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամի ժամանակավոր հատուկ հաշվեհամարը:
(8-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
9. Հեռուստառադիոընկերության կողմից հատկացված եթերաժամը` թեկնածուի, որպես թեկնածու գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից չօգտագործվելու դեպքում, դրա փոխարեն այլ լրացուցիչ եթերաժամ չի տրամադրվում: Թեկնածուին, որպես թեկնածու գրանցված կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հեռուստառադիոընկերության կողմից հատկացված եթերաժամը այլ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ նրանց ներկայացուցչի կողմից օգտագործվել չի կարող:
(9-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
10. Թեկնածուի, որպես թեկնածու գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ նրանց ներկայացուցչի կողմից սույն կարգի կամ հեռուստառադիոընկերության հետ կնքած պայմանագրի պահանջների (պահանջի) խախտման դեպքում եթերաժամ տրամադրելու մասին պայմանագիրը հեռուստառադիոընկերության կողմից կարող է լուծարվել:
(10-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
11. Թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «նախընտրական քարոզչություն», իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:
(11-րդ կետը խմբ. 24.11.07 N 181-Ն)
12. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:
Նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումները տեսագրվում և ձայնագրվում են ու պահպանվում առնվազն երեք ամիս:
13. Նախընտրական քարոզչության համար եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերությունները` նախընտրական քարոզչությունն սկսվելու օրվանից` եռօրյա պարբերականությամբ, նաև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն թեկնածուների, որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից օգտագործված եթերաժամերի և այդ եթերաժամերի համար վճարված գումարների վերաբերյալ:
(13-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
14. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այդ տեղեկատվությունն ամփոփում և նախընտրական քարոզչության ժամանակահատվածի ամեն տասներորդ, ինչպես նաև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկանք թեկնածուներին, որպես թեկնածու գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հեռուստառադիոընկերությունների կողմից տրամադրված եթերաժամերի և այդ եթերաժամերի համար վճարված գումարների վերաբերյալ:
(14-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
15. Թերթերը և ամսագրերը, անկախ նրանց հիմնադիրներից, բացառությամբ կուսակցությունների կողմից հիմնադրված թերթերի և ամսագրերի, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր են թեկնածուների, որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել հավասար պայմաններ` հավասար ծավալ, սակագին և այլն:
Վճարովի ծավալը տրամադրվում է պայմանագրային կարգով: Այս պայմանագիրը նույն ընտրության նախընտրական քարոզչության բոլոր մասնակիցների համար պետք է սահմանի հավասար պայմաններ:
(15-րդ կետը փոփ. 18.02.09 N 6-Ն)
(հավելվածը փոփ. 18.02.09 N 6-Ն)