Գլխավոր տեղեկություն
Համար
N 807-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.13/51(641) Հոդ.838
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 807-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

1) խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը, ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչությունը, բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչությունը և հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչություն

Հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման

ընթացակարգերի վարչություն

Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչություն

Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Իրավաբանական վարչություն

Քննչական վարչություն

Oպերատիվ-հետախուզության վարչություն

 

2. Բաժիններ

 

Հետաքննության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ֆինանսահաշվային բաժին

Անձնակազմի սպասարկման բաժին

Գնումների բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Քարտուղարություն

 

3. Հարկային տեսչություններ (մարմիններ)

 

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

Արաբկիրի հարկային տեսչություն

Էրեբունու հարկային տեսչություն

Խորհրդայինի հարկային տեսչություն

Մաշտոցի հարկային տեսչություն

Սպանդարյանի հարկային տեսչություն

Մյասնիկյանի հարկային տեսչություն

Շահումյանի հարկային տեսչություն

Շենգավիթի հարկային տեսչություն

Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Ախուրյանի տարածքային հարկային տեսչություն

Անիի տարածքային հարկային տեսչություն

Ապարանի տարածքային հարկային տեսչություն

Արարատի տարածքային հարկային տեսչություն

Արթիկի տարածքային հարկային տեսչություն

Արմավիրի տարածքային հարկային տեսչություն

Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

Գավառի տարածքային հարկային տեսչություն

Գյումրու հարկային տեսչություն

Գորիսի տարածքային հարկային տեսչություն

Դիլիջանի տարածքային հարկային տեսչություն

Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

Թալինի տարածքային հարկային տեսչություն

Թումանյանի տարածքային հարկային տեսչություն

Իջևանի տարածքային հարկային տեսչություն

Կապանի տարածքային հարկային տեսչություն

Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

Մասիսի տարածքային հարկային տեսչություն

Մարտունու տարածքային հարկային տեսչություն

Մեղրու տարածքային հարկային տեսչություն

Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն

Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն

Սպիտակի տարածքային հարկային տեսչություն

Ստեփանավանի տարածքային հարկային տեսչություն

Սիսիանի տարածքային հարկային տեսչություն

Սևանի տարածքային հարկային տեսչություն

Վայքի տարածքային հարկային տեսչություն

Վանաձորի հարկային տեսչություն

Վարդենիսի տարածքային հարկային տեսչություն

Տաշիրի տարածքային հարկային տեսչություն

Տավուշի տարածքային հարկային տեսչություն

Ավանի հարկային տեսչություն

Արաբկիրի 1 հարկային տեսչություն

Դավթաշենի հարկային տեսչություն

Սպանդարյանի 1 հարկային տեսչություն

Նորք-Մարաշի հարկային տեսչություն

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան