ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 2.000.000 դրամ գումարի չափով և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «սպառող» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող)» բառերով, իսկ «ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված» բառերից հետո՝ «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-4-Ն |