«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 647
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 30-ի N 273 և հուլիսի 7-ի N 456 որոշումների խմբագրությամբ) Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված` Շիրակի տարածքի ագրոհամալիրի աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ Ազատ Հակոբյանի, Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Սարիբեկյանի, Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված` Սյունիքի առողջապահական գործակալության մարզային վարչության պետ Սոս Ղահրամանյանի լիազորությունները:
2. Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել ուսուցչուհի Լոլյա Խաչատրյանին, Գյումրիի էլեկտրացանցի տնօրենի օգնական Սեյրան Մկրտչյանին, Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության պետ Ալվարո Անտոնյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|