Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
29.03.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
29.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

«29» մարտի 2024 թ.

ք. Երևան

N 888-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ««ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ԵՎ ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԿՈՆՅԱԿԻ ԵՎ ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ՝ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐ-ԲԵ» Հայ-Բելառուսական առևտրի տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 25-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԱՐ-ԲԵ» Հայ-Բելառուսական առևտրի տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» և «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԱՐ-ԲԵ» Հայ-Բելառուսական առևտրի տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը՝ ՕՆ8-8.1-21, առ 05.04.2023թ., հաշվառման վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1Ա։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։

 



3/29/2024

Լ. Գրիգորյան

Պարտականություններ կատարող
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան