ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 10-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16918-րդ հոդվածով.
«Հոդված 16918. | Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ դրա չներկայացնելը |
Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը՝
առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։
Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մամուլի միջոցի օրինակը և հաշվետվությունը կամ դրա պատճենը չներկայացնելը, ինչպես նաև երեսուն օրվա ընթացքում նախազգուշացման պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 2231-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2231. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 16918-րդ և 189-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 5 Երևան ՀՕ-35-Ն |