26.12.23 N 16-Ն հրամանի փոփոխությունն ուժի մեջ է մտնում նույն հրամանի պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2022 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՌԻՉՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (AIR OPERATIONS REGULATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 188-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (air operations regulation)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների/ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ի (ARM-AIR-OPS) մասին» N 188-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել։
3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4․ Գործող շահառուները՝ տրամադրված վկայականների և հաստատված ձեռնարկների ժամկետը լրանալու կապակցությամբ նոր վկայականներ տրամադրելու և ձեռնարկները հաստատելու համար կարող են հայտ ներկայացնել սույն հրամանի 2-րդ կետով նշված հրամանի պահանջներին համապատասխան՝ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։
Նախարար |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական: