ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 161-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՇԻՎԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00216 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՇԻՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 28-ի գրությունը` «ՇԻՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՏԾ N 00216 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 699-Ա հրամանի 1-ին կետում նշված «ՇԻՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00216 լիցենզիայի գործողության կասեցումը 2013 թվականի ապրիլի 3-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |