«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11008049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2008 թ. |
N 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 28.12.2006 թ. N 1025-Ն հրամանի հավելված 1-ի 2-րդ մասի 4-րդ կետի ե) ենթակետի պահանջը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները)` համաձայն հավելվածի:
2. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
L. Մկրտչյան |
Հավելված N 1 ՀՀ կրթության և գիտության նախարարի2008 թ. փետրվարի 1-ի N 60-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՉԱՓԱՆԻՇՆԵՐ)
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները)
2. Նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդը պետք է լինի Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացի, որը տիրապետում է գրական հայերենին և ունի.
1) Բարձրագույն կրթություն:
2) Կրթության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում), կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ, կամ կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում):
3) ՀՀ Սահմանադրության, աշխատանքային օրենսգրքի, կրթության ոլորտի օրենսդրության և տնօրենի պարտականություններց բխող իրավական ակտերի իմացություն, համապատասխան տեղեկատվության տիրապետում:
4) Առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում:
5) Համակարգչային (առնվազն Word ծրագրով) և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
(2-րդ կետը լրաց. 28.12.11 N 1351-Ն)
(Հավելվածը լրաց. 28.12.11 N 1351-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2012, N 943-Ն | 11.11.2012, N 60-Ն | |
28.12.2011, N 1351-Ն | 11.02.2012, N 60-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|