Գլխավոր տեղեկություն
Համար
N 1314-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2006-2007 гг. том 10 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.08.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2010 թ.

 N 1314-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼՈՐԻՍ ՔԱԼԱՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 027 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 30-ի N 364-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 027 լիցենզիայի գործողությունը` «Իրավագիտություն» (բակալավրի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձևով), «Օտար լեզու և գրականություն» (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` առկա ուսուցման ձևով), «Միջազգային հարաբերություններ» (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` առկա ուսուցման ձևով), «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` առկա ուսուցման ձևով), «Գեղանկարչություն» (բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով) մասնագիտությունների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ, 6-րդ ենթակետերով, 3-րդ և 4-րդ ենթակետերի ա. պարբերություններով նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն` ուսումնական պլանների մասով, ուսումնաարտադրական պրակտիկա) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան