ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2008 թ. |
N 657-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԱԼԻԿԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Մարալիկի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 60 տեղով` «BC կարգի» տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|