ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որսորդական» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով։
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի «սառը» բառը հանել։
Հոդված 3. Օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «օդամղիչ զենքի» բառերը հանել, իսկ «ռազմական ակոսավոր» բառերը փոխարինել «մարտական» բառով։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-42-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|