ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 129-Ա |
«15» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՋՐԱՇԵՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.127 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել լիազորված անձ Նելլի Մակարյանի դիմումը` ըստ կտակի ժառանգության իրավունքի 04.07.2024թ. վկայագրով Հարություն Մակարյանին փոխանցված, Ջրաշենի փողոցի հ.127 հասցեի հողամասի սահմանների ճշտման և հատակագիծ հաստատելու մասին, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված 04.10.2022թ. h.Հ-11723 տեղեկանքը, Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 25.09.1990թ. հ.34/2 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 28.10.2024թ. հ.ԱՏ-28102024-01-0567 տեղեկանքը։
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ջրաշենի փողոցի հ.127 հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 600.0քմ, որքան ամրագրված է Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 25.09.1990թ. հ.34/2 որոշման մեջ։
ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 11-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-134554 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ջրաշենի փողոցի հ.127 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 600.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |