Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2025 թվականի N 63-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) N 1 հավելվածի 17.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիցենզավորման հարթակի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորում ունեցող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։

Դեղերի արտադրության լիցենզիա ստանալուց հետո որակավորված անձի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

2) N 3 հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում «վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած» բառերը փոխարինել «առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր ունեցող» բառերով․

3) N 3 հավելվածի 43.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով».

4) N 3 հավելվածի 44.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«44.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 43.1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերով և 44-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը փաստաթղթերը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին: Սույն կարգի 43.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները, ինչի մասին լիցենզավորված անձը տեղեկացվում է հաղորդագրության միջոցով։».

5) N 5 հավելվածի 18-րդ կետում «համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն սույն որոշման» բառերը փոխարինել «սույն որոշմանը համապատասխան որակավորում ունեցող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով,» բառերով.

6) N 5 հավելվածի 19.1-ին կետը «լիցենզավորված անձին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ որակավորված անձանց մասին տեղեկությունների, որոնց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները, ինչի մասին լիցենզավորված անձը տեղեկացվում է հաղորդագրության միջոցով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: