Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2024
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2024 թ. N 80-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ավագանին որոշում է`

1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 4)․

1) Եկամուտների գծով` 1034254.3 հազար դրամ

2) Ծախսերի գծով՝ 1034254.3 հազար դրամ

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2025 թվականի հունվարի  1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -10

 

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -1
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

Ձեռնպահ -0

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

 

 ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Համայնքի 2025 թվականի բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2022 – 2026 թվականների հնգամյա զարգացման և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը 2023-2025 թթ համար:

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:

Համայնքի 2025 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով անշարժ գույքի հարկերի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,

Ներմուծեք նկարագրությունը_19954 բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում,

Ներմուծեք նկարագրությունը_19954 աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:

Համայնքի 2025 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով:

 

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Վահագն արսենյան

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 25-ի

N 80-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերիի 2024 թվական: