Գլխավոր տեղեկություն
Համար
N 143
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ նոյեմբեր 1996/21-22 (1121-1122)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ո ր ո շ ու մ

 

Մարտի 1992 թվականի N 143

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրման ֆոնդը` տարեկան 1447,3 հազար ռուբլի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությանը ունենալ վարչության պետի 4 տեղակալ, որից` երկու առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեի մասին» N 504 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ