ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1069-Ա
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ (COP17) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1069-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Վարչապետի գլխավոր խորհրդական (կոմիտեի նախագահ)
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,
գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Առողջապահության նախարարի տեղակալ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ֆինանսների նախարարի տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Պետական արարողակարգի ծառայության պետ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)
Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |