ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ մասերով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ՝ քաղաքացիական ավիացիայի և ատոմային էներգիայի բնագավառներում կարող են ընդունվել օտար լեզվով ներքին իրավական ակտեր, և այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 25 Երևան ՀՕ-222-Ն |