ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2009 թվականի N 453-Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի հունիսի 2-4-ը գործուղել Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Թվինինգ պայմանագրի և գործողությունների ծրագրի վերջնական դրույթները քննարկելու և համաձայնեցնելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Հելսինկի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպական հանձնաժողովի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Դանիելյանի` Հելսինկի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հելսինկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 1 Երևան |