ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Դրանք կառավարության սահմանած կարգով ոչնչացվում են:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կարող են ստեղծել ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու` հնարավորության դեպքում դրանց պատրաստման տեխնիկական պրոցեսների նկարագրմամբ:
5. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի ստեղծման, համալրման, նմուշների փոխանցման կարգը և անհրաժեշտ չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-50-Ն |