ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 56-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ կետում «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2009 թ. հունվարի 21 Երևան ՀՕ-39-Ն
Ս. Սարգսյան