ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի`
ա) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում,» բառերը,
բ) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն և մանկություն.»,
գ) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն,» և «տարածքային զարգացում,» բառերը,
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ», «ժա» և «ժբ» կետերով՝
«ժ) գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.
ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն.
ժբ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «1/9» թիվը փոխարինել «1/12» թվով:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «և «է»» բառերը փոխարինել «, «է», «ժ», ժա» և «ժբ»» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված մշտական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-60-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|