ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը «առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր են» բառերից հետո լրացնել «և կարող են հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը) կրել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով նախատեսված պարտականությունները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-86-Ն
Ս. Սարգսյան